24 ժամ ջուր չի լինի ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքում Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Փաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը


Ամերիկյան «Մարիա Անտուանետան». Մելանյա Թրամփը՝ որպես առաջին տիկին

Ուշադրության կենտրոնում

«Մելանյա Թրամփը նախագահի անսովոր կինն է: Նա գրեթե հարցազրույց չի տալիս, հասարակության առջև ելույթ է ունենում դժկամությամբ: Բայց նա զոհ չէ. ավելի շուտ նա իր ամուսնու մտերիմ հանցակիցն է, ով գիտակցաբար աջակցում է նրա ռասիզմին և կանանց հանդեպ անբարյացակամությանը», - գրել է գերմանական Focus թերթը:

Լրագրող Լիզա Ռոկարը գրել է, որ 200 տարվա մեջ առաջին անգամ առաջին տիկինը ծնվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս և անգլերենը նրա մայրենի լեզուն չէ, այնուամենայնիվ, նա առավել տաղանդավոր է լեզուներ սովորելու հարցում, քանի որ ինչպես ասում են, նա հինգ լեզվի է տիրապետում: Բացի դրանից, Մելանյա Թրամփը միակ առաջին տիկինն է, ով նախկինում  ներքնազգեստի մոդել է եղել:

Անսովոր է ոչ միայն նրա կենսագրությունը, այլև այն, թե ինչպես է նա կատարում առաջին տիկնոջ պարտականությունները: Նա հազվադեպ է ելույթ ունենում հասարակության առջև, խուսափում է պաշտոնական հանդիպումներից և գրեթե հարցազրույց չի տալիս: Նրան հաճախ քննադատում են սուղ հասարակական աշխատանքի համար և մեղադրում այն բանում, որ նա ոչ մի դիրք չի զբաղեցնում և ժողովրդի հետ կապ չունի:

Կորոնաճգնաժամի ժամանակ Մելանյան ստացել է «Մարիա Անտուանետա» կեղծանունը, որովհետև այն ժամանակ, երբ կորոնավիրուսը կայծակնային արագությամբ տարածվում էր ԱՄՆ-ում, նա Twitter-ում հրապարակել էր լուսանկար, որում գնահատում էր թենիսի տաղավարի կառուցումը: Իսկ մինչ միլիոնավոր ամերիկացիներ կորցնում են աշխատանքը, վարակվում են Covid-ով և կորցնում հարազատներին, նա վարդերի պարտեզի նոր դիզայն է պլանավորում:

Հավանաբար, նրան ուղղված հարձակումները հանդիսանում են նրա սեփական զսպվածության հետևանք, որը քննադատությունների և ենթադրությունների տեղիք է տալիս: Մելանյայի մասին խոսելիս կարելի է ասել. «Մոդելներն այսպիսիք են՝ նրանք լուսանկարում լավ են նայվում, բայց ինչ-որ բան ասելը նրանց խնդիրը չէ»:

Այսպիսի գնահատականը, սակայն, չափազանց մակերեսային է, քանի որ Մելանյա Թրամփը միայն Դոնալդ Թրամփի «հավելվածը» չէ: Դրա մասին վկայում է նրա վարկանիշը: Ըստ հարցումներից մեկի՝ ամուսնու պաշտոնը ստանձնելուց հետո Մելանիա Թրամփը մեծացրել է իր համբավը: Նա Թրամփերի ընտանիքի ամենաճանաչված անդամն է և հանրաճանաչությամբ գերազանցում է ամուսնուն: Հարցվածների 51%-ը դրական պատկերացում ունի նրա մասին, իսկ ամուսնու մասին՝ ընդամենը 44%-ը:

Մարդկանց մի մասը գտնում է, որ Մելանյա Թրամփն ամուսնու աջակիցն է, իսկ մյուսը՝ որ նա ունի սեփական ճանապարհը: Այսպես, առաջին ուղղությունը, ուր Մելանիա Թրամփը մենակ ուղևորվել է՝ որպես առաջին տիկին, դարձել է Աֆրիկան՝ մայրցամաքը, որը նրա ամուսինը ոչ դիվանագիտորեն «կեղտոտ անցքեր» է անվանել:

Իսկ ապրիլի սկզբին, երբ ԱՄՆ-ում Covid-19-ից օրական 2 հազար մարդ էր մահանում, Մելանյան հրապարակել է իր՝ դիմակով լուսանկարը և հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին այն դեպքում, երբ իր ամուսինը հրաժարվում էր դիմակ կրել: «Թրամփի կանայք. Գործարքի մի մասը» գրքի հեղինակ Նինա Բարլեյը գործող առաջին տիկնոջ մասին գրել է. «Նա իշխանություն ունի, և ես կարծում եմ, նա դա օգտագործում է, երբ ցանկանում է»:

Focus-ը գրել է, որ Մելանյան խոստովանում է, որ գիտի իր ամուսնու բոլոր կողմերը և ընդունում է դրանք: Նրա կնամոլի մտածելակերպից, հիվանդագին ստից մինչև նրա դաժան ռասիզմը: Կան տարբեր վկայություններ այն, բանի, որ նա անգամ կիսում է:

Մելանյա Թրամփի մասին գրված դիմակազերծող գրքերը հիմնականում միավորում է այն, որ դրանք պատկերում են առաջին տիկնոջ զուսպ, պասիվ կամ անօգնական կնոջ կերպարից շատ տարբերվող այլ կերպարը: Իրականությունը, հավանաբար, գտնվում է այս ծայրահեղությունների միջև: Հնարավոր է՝ նա Մելանյա Թրամփն է, ով իր՝ առաջին տիկնոջ պարտականությունները կատարում է այնպես, ինչպես ճիշտ է գտնում: Այս ենթադրությանը հանգեցրել է Հանրապետական կուսակցության համագումարի նրա վերջին մեծ ելույթը: Երբ նրա կարևոր ելույթը ներկայացնելիս հայտարարել են, որ նրան ամբիոնի մոտ կուղեկցի ամուսինը՝ նախագահը: Եվ երբ դուռը բացվեց, նա մենակ դուրս եկավ՝ առանց նախագահի աջակցության՝ այդ պահը դարձնելով իրենը, և ոչ՝ նրանը:

 

Լիլիթ Բալյան

https://pressmedia.am/

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքումԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը«Յո՞ երթաս»․ Արտակ ԶաքարյանԵրկիրը մաշեցնելով, «քերելով» ու դիմադրությունից զրկելով անհնարին են դարձնում սեփական ուժերով ինքնապաշտպանվելու և հեռանկար ունենալու տեսլականը. Աբրահամյան Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՓաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարԵրևանի և Մոսկվայի հարաբերությունները պարզ չեն. ԼավրովԿյանքից հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը Մառախուղ, գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն այս օրերին Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել Մեր խնդիրն է մինչև ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստ․ աշխատելու ենք այդ ուղղությամբ․ Գալյան (տեսանյութ) Կարևոր նորություն տուգանված վարորդների համար Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»Ավանեսյանը՝ հրաժարական տալու մասին «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Ջուր չի լինի որոշ հասցեներում․ որոնք են Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե ՀովհաննիսյանԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանԱռկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ» Ակտիվ կապի մեջ են. «Փաստ» Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. սպասվում են տեղումներ Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված