Փոքրիկ Մարտին Մկրտչյան. Հռիփսիմե Հակոբյանը հրապարակել է կրտսեր որդու լուսանկարները
LifeՎերջերս ԱՄՆ տեղափոխված Հռիփսիմե Հակոբյանն իր միկրոբլոգում հաճախակի է հանդես գալիս ընտանեկան հրապարակումներով՝ այդ կերպ պահելով կապը իր երկրպագուների հետ:
Մի քանի ամիս առաջ կրկին մայրացած Հռիփսիմե Հակոբյանը հաճախակի չի ցուցադրում նորածին որդուն, սակայն երեկ երգչուհու ընտանիքում տոն է եղել: Նրանք ոչ միայն նշել են փոքրիկ Ռոբերտի 10 ամսականը, այլ նաև՝ ատամհատիկը:
«Ռոբերտի 10 ամսականն ու առաջին ատամիկը»,- մակագրել է Հռիփսիմեն:
Լուսանկարները բուռն արձագանք են ունեցել երկրպագուների կողմից, ոմանք էլ մեկնաբանություններում նշել են, որ փոքրիկը ճիշտ հայրիկի կրկնօրինակն է:
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հակոբյանն ամուսնացած է երգիչ Մարտին Մկրտչյանի հետ, զույգն ունի 2 որդի:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am-ը: