Երկար սև վարսեր, նուրբ վերնաշապիկ, փայլուն պայուսակ. Անի Երանյանի նոր կանացի կերպարը
LifePressmedia.am-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել հայտնիների սոցակտիվությունն ու ծավալած գործունեությունը:
Սիրված դերասանուհի Անի Երանյանը բավականին պասիվ է սոցհարթակում: Ամերիկա տեղափոխված դերասանուհին հաճախակի չի կիսվում իր գործունեությամբ՝ այդ կերպ զերծ մնալով ասեկոսեներից ու քննարկումներից:
Վերջերս Անին իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարկել՝ անակնկալի բերելով իր հետևորդներին:
Բանն այն է, որ նա ամբողջովին կերպարանափոխվել է՝ վերադառնալով իր նախկին կանացի ոճին:
Տեսանյութում Անին կրում է սպիտակ վերնաշապիկ, լայն ջինսե տաբատ ու բարձրակրունկներ: Կերպարն ամբողջական են դարձրել արծաթագույն փայլուն պայուսակը, երկար սև վարսերն ու երեկոյան նորբ դիմահարդարումը: