Երկրաշարժ է գրանցվել
Ուշադրության կենտրոնում5,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել կիրակի առավոտյան Սախալին կղզու ափերի մոտ, տեղեկացնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ցնցումները զգացել են մի քանի բնակավայրերի բնակիչները:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:18-ին արեւելյան ափի մոտ: Օջախը գտնվել է 23 կմ խորության վրա:
«Երկրաշարժը զգացել են Օխա, Վոստոչնոյե, Տունգոր, Էխաբի, Վալ գյուղերի եւ Նոգլիկի ավանի բնակիչները: Ստացված տեղեկություններով՝ սեյսմիկ իրադարձությունը զգացվել է 3 բալ ուժգնությամբ: Նախնական տվյալներով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան»,-ասվում է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության կայքում: