Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա 2 զnh, 2 տուժած Դոլարի առքի միջին գինը 374 դրամ է Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ Վայ երեխեք կան․ Փաշինյանը զարմացավ, որ դասարանում աշակերտներ կան Ամերիկյան զինվnրականները խոցել են Իրանի hրթիռների արտադրության օբյեկտների ավելի քան 80 տոկոսը․ Դեն Քեյն «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Պակիստանի վարչապետ Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան Քամու ուժգնացում, անձրև․ եղանակի տեսությունը


ԽԱՅՏԱՌԱԿ ԴԵՊՔ... 23-ամյա Տիգրանը «օդնոկլասսնիկ»-ով ծանոթացել է ամուսնացած կնոջ հետ, տարել է հյուրանոց, բռնաբարել ու …

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Տիգրանն ամուսնացած է, խնամքին չորս անձ կա: Նրա մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում, վարքի և էմոցիաների խառը խանգարում» հիվանդությունը:

Տիգրանը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ՌԴ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի բնակչուհի Ալինայի (անունը փոխված է) հետ:

Համացանցային շփումների ժամանակ Տիգրանը տեղեկացել է, որ Ալինան ամուսնացած կին է, ունի մեկ երեխա:

Տիգրանն ու Ալինան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

Զրույցներից մեկի ժամանակ Ալինան ասել է իր բնակության հասցեն: Տիգրանը ցանկություն է հայտնել հանդիպելու նրա հետ: Բայց պարզվել է, որ Ալինան սխալ հասցե է ասել:

Օգոստոսի 27-ին Ալինան իր սկեսրայրի հետ մեկնել է Երևան՝ տեսակցելու Ռուսաստանից եկած քրոջը: Մինչև Երևան մեկնելը Ալինան հեռախոսով Տիգրանին հայտնել է, որ մոտ օրերս Երևանում է լինելու, այնտեղ կհանդիպեն ու կխոսեն:

Երևանում գտնվելու ժամանակ Ալինան զանգել է Տիգրանին, ասել է, թե գտնվում է Երևանում, ցանկանում է նրա հետ հանդիպել:

Ըստ Ալինայի՝ ինքը ցանկացել է Տիգրանի հետ հանդիպել՝ իրենց վիրտուալ կապը… խզելու համար:

Օգոստոսի 27-ին, ժամը 19-ին Տիգրանն իր ընկեր Արսենի հետ պատահական տաքսիով մեկնել է Երևանի Սեբաստիայի փողոց, որտեղ գտնվել է Ալինան:

Տիգրանը մոտեցել է Ալինային, Արսենը սպասել է հեռվում: Քիչ անց Տիգրանը ճանապարհել է Արսենին, նորից մոտեցել է Ալինային ու առաջարկել է գնալ սրճարան, բայց Ալինան մերժել է: Նա «իրական կյանքում» տեսել է Տիգրանին ու… չի հավանել:

Տիգրանը պնդել է առաջարկը, ասելով, թե հակառակ դեպքում ինքը կգնա Ալինայի հետևից:

Այդ ընթացքում Տիգրանը մտել է խանութ, իր համար գարեջուր է գնել, Ալինայի համար՝ ջուր:

Ալինան խնդրել է, որ Տիգրանը ջնջի իր հեռախոսահամարը, «Օդնոկլասնիկի» կայքի գաղտնագրերը, քանի որ շուտով՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան է վերադառնալու ամուսինը, ինքը չի ցանկանում Տիգրանի հետ շարունակել շփումը:

Այնուհետև Ալինան իր դստերն ու քրոջ որդուն տարել է տուն:

Տիգրանը Ալինային զգուշացրել է, որ եթե նա հինգ րոպեից դուրս չգա, ինքը կմտնի շենք ու հարազատների ներկայությամբ նրան դուրս կկանչի:

Ալինան վախեցել է, երեխաներին տարել ու անմիջապես տնից դուրս է եկել, մոտեցել է Տիգրանին, հարցրել է, թե ինչի մասին է նա ցանկանում խոսել:

Տիգրանն ասել է, թե տեղը հարմար չէ զրուցելու համար: Նա բռնել է Ալինայի ձեռքից, անցկացրել է փողոցի հակառակ կողմը, նստեցրել է պատահական տաքսի: Գնացել են Խանջյան փողոց:

Տիգրանն Ալինային տարել է Խանջյան փողոցում գործող «Արմին» բար:

Այնտեղ Տիգրանը պատվիրել է օղի, ձիթապտուղ, կիտրոն: Նա Ալինային, ըստ դատական ակտի, ստիպել է օղի խմել ու իրեն ասել, թե սիրում է, հակառակ դեպքում սպառնացել է, թե տուն չի տանի:

Որոշ ժամանակ բարում մնալուց հետո դուրս են եկել, մտել զբոսայգի, նստել այգու սրճարաններից մեկում:

Երբ սրճարանից դուրս են եկել, Տիգրանը նորից հանդիպել է իր ընկեր Արսենին, ում ինքն էր այնտեղ կանչել:

Այգում Տիգրանն ապտակել է Ալինային, երբ վերջինս հարցրել է, թե իրեն երբ է տուն տանելու:

Պատահական տաքսիով երեքով՝ Տիգրանը, Ալինան, Արսենը, մեկնել են Թաիրով գյուղի ուղղությամբ: Կանգնել են «Օջախ Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց: Իջել են մեքենայից:

Տիգրանն Ալինային զգուշացրել է, որ իրեն նորմալ պահի, հակառակ դեպքում սպառնացել է, թե կմորթի ու կսպանի:

Մտել են հյուրանոց, սենյակ են պատվիրել:

Երեքով գնացել են հյուրանոցի լողավազանի տարածք, հետո՝ սենյակ: Այդ ժամանակ Արսենը հեռացել է:

Սենյակում Տիգրանը ստիպել է, որ Ալինան լոգանք ընդունի, հետո ինքն է հագուստը հանել ու մտել լոգասենյակ:

Ալինան, ըստ դատական ակտի, ցանկացել է պատուհանից դուրս գալ, բայց պատուհանը դրսից ցանցապատ է եղել: Ալինայի փորձերի արդյունքում ցանցի եզրը պատռվել է: Բայց սենյակում նա չի աղմկել, օգնություն չի կանչել…

Քիչ անց Տիգրանը դուրս է եկել լոգասենյակից, պահանջել է, որ Ալինան շորերը հանի: Սպառնացել է, թե այլապես ինքը կպատռի նրա շորերը ու այդպես նրան փողոց կհանի:

Ալինան հանել է շորերը, փաթաթվել է սավանի մեջ:

Տիգրանը սավանը քաշել է  նրա վրայից, բռնություն գործադրելով՝ հանել է նրա ներքնաշորերը և Ալինայի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ նրա մարմնի վրա թողնելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այնուհետև, հյուրանոցային սենյակում Տիգրանը Ալինայի ձեռքերը բռնել է, վտանգավոր բռնություն  գործադրելու սպառնալիքով՝ «մատներդ կկոտրեմ» արտահայտությամբ, Ալինայից հափշտակել է մեկ զույգ ոսկե ականջօղերը, երկու մատանիները՝ 138 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ոսկե զարդերը նույն օրը նա գրավ է դրել «Ֆասթ կրեդիտ կապիտալ»-ում՝ 111 հազար 109 դրամով՝ Ալինային պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Տիգրան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը:

Տիգրան Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե իրենց հեռախոսազրույցների ժամանակ Ալինան ասել է, թե ամուսնուն չի սիրում, ուզում է մեկնել Հայաստանից, գնալ մոր մոտ: Նա ասել է, թե իրեն շատ է հավանում:

Ալինան է իրեն ասել, որ Երևան է գնալու: Նա ցանկացել է, որ իրենք հանդիպեն:

Երևանից նա զանգել է, նորից ասել է, որ իրեն ուզում է տեսնել: Նրա տված հասցեով ինքն Արսենի հետ գնացել է Սեբաստիայի փողոց, այնտեղ հանդիպել է Ալինային:

Վերջինս տեսել է Արսենին, խնդրել է նրան ճանապարհել, քանի որ ցանկացել է իր հետ մենակ մնալ:

Արսենը հեռացել է: Ինքը Ալինային առաջարկել է սրճարան գնալ: Նա ասել է, թե երեխաներին պիտի տուն տանի: Ի վերջո նա համաձայնել է երեխաներին տուն տանել ու նորից իջնել: Այդպես էլ արել է: Երկուսով փողոցն անցել են, նստել են պատահական տաքսի, գնացել են Խանջյան փողոց: Ալինան ասել է, թե ոչ մարդաշատ ու մութ տեղ է նախընտրում:

Ժամը 21-ի սահմաններում  մտել են «Արմին» բար, նստել են վարագույրներով փակված սեղանի շուրջ: Երեք ժամ մնացել են այնտեղ, օղի են խմել: Դուրս են եկել, նորից տեսել են Արսենին, երեքով տաքսիով գնացել են Արգավանդ գյուղի հյուրանոց:

Արսենը հաշիվը փակել ու գնացել է: Իրենք սենյակում են եղել: Ինքը պառկել է մահճակալին: Ալինան էլ եկել, պառկել է իր կողքին: Նա իր կամքով հանել է շորերը, համբուրել է իրեն: Նա է եղել սեռական հարաբերության նախաձեռնողը: Խմածության պատճառով իր մոտ չի ստացվել բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ: Ալինան է իրեն դրդել՝ «զոռով»: Պառկած ժամանակ նկարվել են: Ինքը կատակով կճմթել է նրան: Եթե ինքը նրան ստիպեր, Ալինան կարող էր գոռալ: Ամեն ինչ եղել է նրա կամքով, նա է եղել շահագրգռված, ոչ թե ինքը:

Իրենք հագնվել ու մնացել են պառկած, սիրել են իրար:

Ալինան ասել է, թե ուզում է մի ժամով տուն գնալ ու վերադառնալ:

Ինքը կասկածել է, որ նա կարող է չվերադառնալ: Այդ պատճառով առաջարկել է իր մոտ թողնել ոսկե զարդերը՝ գրավադրելու համար, քանի որ իր մոտ գումար չի եղել: Ալինան դեմ չի եղել, կամովին տվել է ոսկե զարդերը:

Երկուսով գրկախառնված դուրս են եկել հյուրանոցից: Ինքը տաքսիով Ալինային տարել է քրոջ շենքի մոտ, նույն տաքսիով գնացել է տուն: Հետո ոսկե զարդերը գրավադրել է Օպերայի մոտ գտնվող «Ֆասթ կրեդիտ»-ում:

Դատարանում Տիգրանն ասել է, որ երբ ինքն իմացել է, թե Ալինան ամուսնացած է, խզել է իրենց վիրտուալ կապը: Որոշ ժամանակ անց Ալինան «քոմենթ» է գրել, խոսել է իր հետ, սրտիկներ է ուղարկել, գրել է՝ սիրում եմ: Նա գրել է ծածկագրերով, տվել է իր հասցեն:

Ըստ Տիգրանի՝ Ալինային դրդել են ոստիկանությունում հաղորդում տալ: Նա իր կամքով է տվել ոսկեղենը, որ իրեն օգնի: Նա իր «կաշին փրկելու համար» շատ վատ բան է արել: Ինքը մեղավոր չի, մնացածը թողնում է դատարանի խղճին ու հայեցողությանը…

Դատարանում տուժողը պնդել է, որ  Տիգրանը բռնաբարել է իրեն ու ստիպելով տիրացել է ոսկեղենին: Հայտնել է, որ նյութական պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Տիգրանը պատժվի: Ինքը Տիգրանի հետ ծանոթացել է «շփվելու, ոչ թե քնելու համար»: Նրան Երևանում հանդիպել է հրաժեշտ տալու նպատակով:

Ալինան ասել է, որ Տիգրանի պատժի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը: Բայց խնդրել է մեղմ վարվել՝ ոչ խիստ, քանի որ նրա հայրը հիվանդ է…   Եթե Տիգրանը շարունակի «նստել», դրանից իրեն օգուտ չկա…

Դատարանը Տիգրան Ա.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության  և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով: Տիգրան Ա.-ն վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Ալինային պատկանող ոսկե զարդերը, որոնք առգրավվել, ի պահ էին հանձնվել նրան, թողնվել են նրա տնօրինությանը

Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱսել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՌուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանՓաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՄայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանՓաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՌուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությանըՇոուի ժամանակ հրդեհվել է պարուհին և փրկվելու համար նետվել գետըՀրադադարի հաստատումից հետո առաջին նավն է անցել Հորմուզի նեղուցով Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա 2 զnh, 2 տուժած Ինչպե՞ս են տնային կալանքի տակ գտնվողները մասնակցելու ընտրություններինԴոլարի առքի միջին գինը 374 դրամ է Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՎայ երեխեք կան․ Փաշինյանը զարմացավ, որ դասարանում աշակերտներ կան Եղանակը Հայաստանում․ լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է բուք ու ձյուն, ինչպես նաև ուժեղ քամիԱմերիկյան զինվnրականները խոցել են Իրանի hրթիռների արտադրության օբյեկտների ավելի քան 80 տոկոսը․ Դեն Քեյն Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՓեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Պակիստանի վարչապետ Սամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Քամու ուժգնացում, անձրև․ եղանակի տեսությունը Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետՄի շարք հասցեներում ապրիլի 9-ին գազ չի լինի Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա Կոստանյան
Ամենադիտված