Եվա Բաղդասարյանի բրազիլական հանգիստն ու կտրուկ ոճափոխությունը
LifeԳեղեցկուհի դերասանուհի Եվա Բաղդասարյանը համարվում է ինստագրամյան ամենաակտիվ օգտատերերից մեկը:
Եվան սովորություն ունի հանրայնացնել ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքը: Նրա հրապարակած ցանկացած լուսանկար բուռն արձագանքի է արժանանում հետևորդների կողմից:
Pressmedia.am-ի աչքից չի վրիպել, որ տևական ժամանակ է, ինչ Եվան իր հանգիստն է վայելում Բրազիլիայում: Եվան անմասն չի մնում նաև հանգիստը հանրայնացնելուց և այնտեղից լուսանկարներ է հրապարակում հետևորդների համար:
Վերջին հրապարակած լուսանկարներում նա կրում է վարդագույն զգեստ, թրենդային սպիտակ ակնոցներ ու սպիտակ սպորտային կոշիկ:
Հրապարակված ֆոտոներից պարզ է դառնում, որ դերասանուհին նաև ոճային փոփոխության է գնացել և ներկել է վարսերը: