Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է.նրան անակնկալ են արել «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը ՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեց Ի՞նչ է լինելու Ռաիսիի մահց հետո Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու են. ռազմական փորձագետ Գլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Հակաիշխանական շարժման խրոնոլոգիա. ո՞րն է ամենաակտիվ քաղաքական ուժը


«Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար». Արմեն Գեւորգյան

Ուշադրության կենտրոնում

168․am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը գույքահարկի բարձրացման վերաբերյալ։ Հոդվածում նա մասնավորապես նշում է՝ հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։

Արմեն Գևորգյանի հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սակայն փորձագիտական շրջանակների համար ցանկացած նման հարցի շուրջ մասնագիտական քննարկումը համարում եմ խիստ կարևոր։ Այժմ ցանկանում եմ համառոտ ամբողջացնել հիմնական կետերը․

1․ Համառորեն տիրաժավորվում է տեսակետը, թե եթե չընդունվի գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը, ապա ստիպված ենք լինելու վճարել ավելի շատ, քանի որ անցյալ տարի ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու մասին։

Հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։ Սակայն այսօր, ըստ որոշ տնտեսագետների, ստացվում է, որ մենք պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնենք կառավարությանը, որ նրանք ավելի դանդաղ տեմպերով են սկսելու բարձրացնել բնակչության համար այս ուղիղ հարկատեսակը։ Դեռևս անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին ես ասում էի, որ չի կարելի սկսել այս նախաձեռնությունը։ Ինձ հակառակվում էին, թե՝ օրենքով անշարժ գույքի արժեքի հաշվարկման նոր մեթոդիկայի սահմանումը չի բերի գույքահարկի բարձրացման։ Թե ինչ ստացվեց արդյունքում՝ տեսնում ենք բոլորս։

2․ Ես միշտ պնդում էի, որ փորձը՝ փոխհատուցել համահարթ եկամտահարկի ներդրմամբ առաջացող կորուստները գույքահարկի բարձրացման միջոցով, իրական չէ, ուտոպիստական գաղափար է։ Բացի այդ, դա նաև անարդար է․ եկամտահարկի նոր դրույքաչափերը զգալի նշանակություն ունեցան բարձր աշխատավարձ, օրինակ՝ մեկ միլիոն դրամ և ավելի ստացողների համար։ Այդ մարդիկ այժմ առանց դժվարության, խնայված գումարներով կարող են վճարել բարձր գույքահարկը։ Իսկ ահա բնակչության այն մեծ հատվածը, որը ստանում է 200-250 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկի նոր օրենքից իրական փոփոխություն չի զգացել, իսկ ահա գույքահարկի բարձրացումից հստակ կորուստներ է ունենալու։ Սա վերաբերում է նաև թոշակառուներին, որոնք ապրում են մայրաքաղաքի թանկ թաղամասերում։

Չենք կարող մոռանալ մարդկանց մասին, որոնք հանգամանքների բերումով են դարձել քաղաքների առավել թանկ տարածքներում անշարժ գույքի սեփականատեր (ժառանգություն, խորհրդային ժամանակներից բաժին հասած սեփականություն)․ նրանք մի քանիսը չեն, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնց թվում՝ բժիշկներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլն։

Նրանք բոլորը հայտնվում են հարկադիր ընտրության առաջ՝ շարունակել ապրել իրենց պատկանող տանը, կամ վաճառել և տեղափոխվել։ Սոցիալական այլ խմբեր ևս այս հարցում պետք է ուշադրության արժանանան, մասնավորապես՝ սփյուռքի մեր հայրենակիցներն ու հիպոթեկային վարկով տուն ձեռք բերած անձինք։ Այս մարդիկ ևս հայտնվում են պետության կողմից պարտադրված անորոշության մեջ, երբ պետությունը, շրջանցելով նրանց շահերն ու տարիների կտրվածքով կատարած պլանավորումը, հանկարծ փոխում է խաղի կանոններն ու պարտադրում բոլորովին այլ հաշվարկ։

3․ Այս ամենից զատ՝ եկամտահարկի նոր՝ համահարթ դրույքաչափը դեռ պատրաստվում են որպես արդարացում օգտագործել կառավարության մի շարք այլ նախաձեռնությունների համար ևս։ Մեկն արդեն մեկնարկել է և շուտով կսկսի գործել՝ կենսաթոշակային ռեֆորմը և պարտադիր վճարումները։ Երկրորդը գույքահարկի այս նոր դրույքաչափերն են։ Բացի այդ, կարծես թե արդեն քննարկվում է պարտադիր բժշկական հարկի գաղափարը՝ աշխատող քաղաքացիների համար՝ պարտադիր բժշկական ապահովագրության ռեֆորմի շրջանակներում։ Արդյունքում՝ այն ամենը, ինչը հնարավոր էր խնայել եկամտահարկի հաշվին, այս կամ այն ձևով պետք է լինելու վերադարձնել պետությանը, եթե ոչ՝ ավելին։

4․ Բոլորին հիմա հուզում է բնակարանների և առանձնատների խնդիրը։ Հարգելի գործընկերներ, հավատացեք, որ գույքահարկի բարձրացման այս նախաձեռնությունն ունենալու է տխուր հետևանք բիզնեսի համար։ Մեր գործարարներն այս պահին չեն հասցրել ամբողջությամբ գիտակցել հնարավոր լրացուցիչ ֆինանսական բեռը իրենց բիզնեսի վրա։

5․ Սխալ տեղում եք փնտրում բյուջեի համար լրացուցիչ գումարները։ Ընթացիկ արձագանքը ընդամենը էմոցիաներ են, այն էլ՝ դեռևս նախագահի կողմից չստորագրված օրենքի շուրջ։ Պատկերացրեք, թե ինչ հանրային արձագանք է լինելու այն պահին, երբ քաղաքացիները կստանան վճարման ենթակա հաշիվները։ Կյանքը ցույց է տալիս, որ բնակչության մեծամասնության մոտ լինում է ուշացած արձագանք նման նախաձեռնություններին։ Հարգելի գործընկերներ, տնտեսության և երկրի համար խնդրահարույց հեռանկարի տեսանկյունից չի կարելի նման բան անել։ Այս նախաձեռնությունն այս տեսքով կարող է օգտագործվել թերևս միայն որպես լծակ՝ անբարեխիղճ սեփականատերերի և կառուցապատողների դեմ»։

Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է.նրան անակնկալ են արել«ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեց Ի՞նչ է լինելու Ռաիսիի մահց հետո Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու են. ռազմական փորձագետ Գլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Հակաիշխանական շարժման խրոնոլոգիա. ո՞րն է ամենաակտիվ քաղաքական ուժը«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССՈստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան Կործանված ուղղաթիռը, որով թռչում էր Ռաիսին, ամերիկյան էր. ԶԼՄ Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ Ռայիսին զոհվել է Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել
Ամենադիտված