Օրվա բաղադրատոմս .Պիցցա Սթրոմբոլի
LifeԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 1 բաժակ (տաք)
- խմորիչ - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 1ճ/գդ
- աղ - 2թ/գդ
- բուսայուղ - 2ճ/գդ
- ալյուր - 3 բաժակ
- Միջուկի համար
- պանիր - 1,5 բաժակ (ցանկալի է մոցարելլա)
- երշիկ - 9 շերտ
- խոզապուխտ - 7 շերտ
- ձու - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Խմորը պատրաստելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ խառնել խմորիչը և շաքարավազը, ապա ավելացնել աղը և բուսայուղը: Լցնել խորը ամանի մեջ, որտեղ մաս առ մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Պատրաստի խմորը դնել բուսայուղով պատված ամանի մեջ, փակել սրբիչով և թողնել այդ վիճակում հանսգտանա 1-1,5 ժամ:
- Խմորը ուղղանկյունաձև բացել, վրան քսել տոմատի մածուկը՝ կողքերից թողնելով ազատ տարածություն:
- Վրան շաղ տալ քերած պանիրը, շարել խազապուխտի և երշիկի շերտերը:
- Ձուն կոտրել փոքրիկ ամանի մեջ, հարել, ապա քսել խմորի կողքերի ազատ հատվածների վրա: Խմորը փաթաթել ռուլետի նման, վրան հարված ձու քսել, շաղ տալ մի քիչ քերած պանիր, չորացրած կանաչի: Ռուլետի վրա դանակով կատարել փոքրիկ կտրվածքներ 4-5սմ հեռավորության վրա:
- Ռուլետով տապակը դնել քիչ բուսայուղով պատված տապակի վրա և տեղափոխել ջեռոց: Եփել 10-12րոպե 240-250աստիճանում:
Պիցցա “Սթրոմբոլի”-ն մատուցվում անմիջապես:
——
Ի դեպ՝
Ստրոմբոլին հրաբխի անուն է, որը դանդաղ և միալար ժայթքում է արդեն շատ ու շատ հազարամյակներ: Այդ պատճառով իտալացիները այսպես են կոչել նաև բերանի մեջ ժայթքող այս հրաբխային պիցցան: “Սթրոմբոլի”-ն իսկապես վտանգավոր պիցցա է, քանի որ այն այնպիսի հաճույք է պատճառում, որ շատ հեշտ կարելի է կախվածության մեջ ընկնել: