Հիստերիկ ճղճղոց և ոստիկանների հետ կրքոտ սելֆիներ. չբեր ամբոխավարության հերթական առիթը. Orer.am
ՎերլուծությունOrer.am-ը գրում է.
Ժողովուրդ, իսկ հնարավոր է՞, որ այս չեմ վճարելու, ալան-թալան, մեզ կերան, ուզում են էլի ժողովրդին թալանեն տիպի աղմուկը վերածենք լուրջ քննարկման, մասնագիտական եզրակացությունների հավաքման, փաստերի համակարգման և բաշխիչ ցանցերը ճիշտ կառավարելուն միտված լուրջ առաջարկների արշավի...
Օրինակ՝ խորհրդարանում օրենքներ երկնող ընդդիմադիր պատգամավորները որևէ տնտեսագիտական լուրջ հաշվարկ արել ե՞ն, թե ինչու է թանկանում էլեկտրոէներգիան, որն է այդ կորուստների պատճառը, ուր են հոսում ազգաբնակչությունից գանձվող բազմամիլիոն գումարները, որտեղ են թերանում բաշխիչ ցանցերի կառավարիչները և ի՞նչ մեխանիզմներով կարելի է կանխել սակագների թանկացումը: Երբ ֆեյսբուքյան որևէ ակտիվիստ պնդում է, որ հնարավոր է չթանկացնել, ավելին՝ էժանացնել էլ. էներգիայի սակագինը՝ ինչ որ տեղ նորմալ է, բայց երբ նման հայտարարություններ են հնչում կուսակցությունների կամ պատգամավորների մակարդակով՝ աբսուրդի ժանրից է...
Չգիտես ինչու՝ պայքար ասելով մենք հասկանում ենք բացառապես մի խումբ քաղաքացիների հավաք, ոստիկանների հետ քաշքշուկ և սելֆի ու մի թեթև հերոսացում՝ բերման ենթարկելու տեսքով, սակայն տնտեսության մեջ նման աղաղակող թանկացման դեպքում ընդդիմադիր քաղաքական կառույցները պետք է մշակեն այլընտրանքային ծրագիր՝ հստակ հաշվարկներով և համակարգը փրկելուն միտված առաջարկներով, հստակ գործող մեխանիզմներով և բացառապես սթափ տնտեսագիտական հաշվարկներով: Նման ծրագրերը պետք է բերվեն Ազգային ժողով, ապացուցվեն կետ առ կետ, այնուհետև պետք է միանա փողոցի ուժը՝ քաղաքացիական ակցիաների տեսքով իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով:
Շարունակությունը՝ այստեղ: