Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.com Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար


Երևանում թեքահարթականեր կռուցելիս սերտ համագործակցում ենք համապատախան ՀԿ-ների հետ. Սամվել Մերթարջյան

Հասարակություն

Armenpress.am-ը գրում է.

Հաշմանդամություն ունեցող անձանց երթևեկը հեշտացնելու համար Երևանում 2018 թվականին կկառուցվի ևս 150 նոր թեքահարթակ, և մոտ 100-150-ն էլ կվերանորոգվի կամ կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանն ասաց, որ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։

«Այս տարի արդեն իսկ կառուցվել է շուրջ 40 թեքահարթակ։ 2018 թվականին նաև վերանորոգելու ենք այն թեքահարթակները, որոնք վնասված են։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մինչև 2013 թվականը կառուցվածներին, որոնք չափորոշիչներին չեն համապատասխանում, և դրանք էլ կձևափոխենք ու կհամապատասխանեցնենք ստանդարտներին։  2018 թվականին նախատեսում ենք մայրաքաղաքում կառուցել շուրջ 150 նոր թեքահարթակներ, և, կարծում եմ, արդեն ամբողջությամբ կավարտվի կառուցումը։ Մոտ 100-150 թեքահարթակ էլ պետք է վերանորոգվի կամ, եթե չի համապատասխանում չափորոշիչներին, բերվի պատշաճ վիճակի»,- ընդգծեց Մերթարջյանը և հավելեց, որ վերանորոգման և չափորոշիչներին համապատասխանեցնելու աշխատանքները շարունակական բնույթ են ունենալու։

Նրա խոսքով՝ թեքահարթակ կառուցելու համար կան ընդհանուր նորմեր՝ կանոնակարգված, նշված համապատասխան փաստաթղթերով, որոնք միջազգային նորմեր են համարվում։

«Ամբողջ աշխարհում առաջնորդվում են հստակ չափորոշիչներով։ Մենք այս աշխատանքների ընթացքում սերտ համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ նախագծման փուլից, հասցեների ընտրությունից սկսած աշխատում ենք համապատասխան ՀԿ-ների՝ «Ունիսոնի», «Փյունիկի» հետ, որոնց շահառուները հենց հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ ամենից հետո մրցույթ է կազմակերպվում և ընտրվում են համապատասխան շինարարական կազմակերպություններ, որոնք էլ իրականացնում են թեքահարթակների կառուցման աշխատանքները։ Հենց առաջին օրվանից մենք իրենց հետ ենք՝ ուղղորդում ենք, ցույց ենք տալիս հասցեները և իրականացնում աշխատանքների ճշգրիտ կազմակերպումը։ Միայն թեքություն ու համապատասխան անկյուն ունենալով խնդիրը չի լուծվում՝ կան լանդշաֆտային խնդիր, տարբեր այլ հարցեր, որոնց պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Մեր ճարտարապետները բոլոր վարչական շրջաններում աշխատում են շինարարական կազմակերպությունների հետ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալը։

Նա վստահեցրեց, որ այդ ամենը դեռ աշխատանքի կեսն է, քանի որ իրենք աշխատանքի ընթացքում պարբերաբար ՀԿ-ների հետ մոնիթորինգային այցեր են կատարում, որոնց ժամանակ մատնանշում են տեղում հայտնաբերված խնդիրներն ու շեղումները և ցուցումներ տալիս դրանք վերացնելու ուղղությամբ։

«Մեզ հետ այդ այցերին մասնակցում են ոչ միայն շինբարեկարգման համապատասխան վարչությունը, այլև տեխվերահսկման մարմինը, որը պարտավոր է վերահսկել այդ աշխատանքները և հետո հաստատել։ Շինարարական կազմակերպությունների հետ աշխատանքի մեծ փորձ ունենք, արդեն նրանք հասկանում են թեքահարթակների շինարարության սկզբունքը, և շատ ավելի արագ է ստացվում գործը։ Առաջին տարիներին մենք իրենց էլ էինք բացատրում, թե դա ինչի համար է։  Այսօր արդեն բավականին մեծ աշխատանք է արվել։ Այսօր մենք նաև փորձում ենք կարծրատիպեր կոտրել։ Պետք է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք մարդիկ են որպես հասարակության անդամ, և մենք պետք է հնարավորինս պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ մարդիկ կարողանան ներկայացնել իրենց լիարժեքությունը»,- ասաց Սամվել Մերթարջյանը։

Ծրագիրը գործում է 2013 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով։ Մայրաքաղաքում մինչ այսօր կառուցվել է 2500 թեքահարթակ, որոնք գտնվում են փողոցների, այգիների, պուրակների, բակերի տարածքներում։ Այս գործում ներգրավված են նաև այն մասնավոր կազմակերպությունները, որոնք արձագանքել են քաղաքապետարանի կոչին։ Թեքահարթակները ծառայում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև հեծանվորդներին, մայրերին, ովքեր սայլակներով տեղափոխում են իրենց երեխաներին։ Տարեց մարդիկ, ովքեր դժվարությամբ են քայլում, նույնպես թեքահարթակներով են բարձրանում։ 

Լիլիթ Դեմուրյան 

 
 
 
Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել
Ամենադիտված