Նախարարի պատճառով ոչ թե Բիլայնը կգնի Ռոստելեկոմին, այլ MTC-ը
Հասարակություն«Փաստի» աղբյուրների տվյալներով՝ ռուսական ծագմամբ Բիլայն ընկերությունը բանակցություններ է վարել` Ռոստելեկոմը գնելու համար:
Սակայն բանակցությունները փակուղի են մտել մի պարզ պատճառով՝ միջազգային ընդունված կարգի համաձայն (Compliance), եթե շահագրգիռ կողմ կա, չի կարելի գործարքն օրինական համարել:
Խոսքը վերաբերում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, ով փայատեր է Ռոստելեկոմում և շահագրգիռ անձ է համարվում:
Դեպքերի այս ընթացքից հետո կրկին ռուսական ծագմամբ Վիվասել MTC կազմակերպությունը ակտիվ բանակցություններ է սկսել՝ Ռոստելեկոմը գնելու նպատակով: