Խանդ և ինքնադրսևորման փորձեր ԵԼՔ խմբակցությունում
ՔաղաքականությունՎաղ առավոտից մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը: Այս անգամ ելույթների ակտիվությամբ աչքի են ընկնում ԵԼՔ խմբակցության անդամները: Խմբակցության անդամներն իրար մեջ կարծես թե մրցույթ հայտարարած լինեին ու մասնակցենին իրենց կողմից մասնակցած մրցույթին: Ոչ պաշտոնական ձևակերպմամբ կրթության ոլորտը ԵԼՔ խմբկացության շրջանակում պատկանում է Արայիկ Հարությունյանին, ինչի հետ կապված խմբակցության մյուս անդամների մոտ առաջացել է խանդ ու փորձում են «վերցնել» ինչ-որ ոլորտ. դե ամենաթիրախայիններից ու ամեանքննարկվողներից մեկն էլ բնապահպանության ոլորտն է:Հարցի մյուս կողմն է, թե ավագանու ամբիոնից ելույթ ունեցողն ինչքանով է տիրապետում ոլորտին, կարևորն այստեղ տպավորություն ստեղծելն է ու Արայիկ Հարությունյանից հետ չմնալով ինչ-որ ոլորտում առաջնային դառնալու հնարավորությունն օգտագործելը: