Լրագրողները հրաժարվեցին «Դռները բացե՛ք, մամուլն է գալիս» շապիկներից
ՀասարակությունԵրևանի ավագանու նիստը լուսաբանող որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ներկայացել էին հատուկ շապիկներով, որոնց վրա գրված էր դռները բացե՛ք, մամուլն է գալիս: Հետաքրքիրն այն է, որ շատ չանցած վերջիններս հասկացան, որ դռները բացելու կարիք ամենևին էլ չկա: Ավելին քաղաքապետարանի դռները ոչ միայն բաց էին, այլև առավել հարամարավետ պայմաններ էին ապահովված Երևանի ավագանու նիստը լուսաբանող բոլոր լրագրողների համար: Ինչի մասին էր վկայում նաև նրանց՝ վերնաշապիկներից հրաժարվելը և իհարկե անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մեդիա կենտրոնից օգտվելը: