Ջենիֆեր Լոպեսը՝ երիտասարդ տարիքում սեռական ոտնձգության ենթարկվելու մասին
TVnews.am-ը գրում է.
Ջենիֆեր Լոպեսը պատմել է երիտասարդ տարիներին սեռական ոտնձգության ենթարկվելու մասին։
48-ամյա աստղը նկարահանվել է Harper's Bazaar ամսագրի ապրիլյան համարի ֆոտոշարքում եւ պատմել ընկերոջ՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ՝ սեռական ոտնձգության մասին, որին ենթարկվել է երիտասարդության տարիներին։
Միջադեպը տեղի է ունեցել Լոպեսի երիտասարդ տարիներին։ Ռեժիսորներից մեկը նրան խնդրել է հանել վերնաշապիկը եւ ցույց տալ կուրծքը, բայց երգչուհին հրաժարվել է։
«Երբ ես հրաժարվեցի, սարսափեցի իմ արարքից։ Հիշում եմ՝ քիչ էր մնում սիրտս կրծքավանդակից դուրս թռչեր, ես մտածեցի՝ «Ի՞նչ արեցի։ Չէ՞ որ այս տղամարդը ցանկանում էր ինձ դեր տալ։ Դա իմ առաջին ֆիլմերից էր»,-պատմել է Լոպեսը։
Լոպեսը չի բացահայտել ռեժիսորի անունը, ֆիլմի վերնագիրը եւ չի նշել՝ երբ է տեղի ունեցել միջադեպը: Նշենք, որ երգչուհին 16 տարեկանում՝ 1986 թվականին, նկարահանվել է «Իմ փոքրիկ աղջիկ» ֆիլմում:
Մանրամասները՝ այստեղ