Նեպալում ավիավթարի հետեւանքով 50 մարդ է զոհվել
ՄիջազգայինԿատմանդուի միջազգային օդանավակայանի մոտակայքում US-Bangla ավիաընկերության 78 տեղանոց Bombardier Dash 8 Q400 ինքնաթիռի կործանման հետեւանքով 50 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Kathmandu Tribune-ը:
Հաղորդվում է, որ օդանավի մեջ ընդհանուր առմամբ 67 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեպալում ինքնաթիռի վթարի հետեւանքով 17 մարդ է մահացել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ընկել է ֆուտբոլի դաշտի վրա այն բանից հետո, երբ չի կարողացել դուրս գալ թռիչքուղու վրա: Ընկնելուց հետո ինքնաթիռը հրդեհվել է:
Կատմանդուի օդանավակայանը համարվում է վայրէջքի համար աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը, որտեղ գիշերային չվերթներ չեն իրականացվում: