Խոշոր ավտովթար Երևանում
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:20-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 230 մակնիշի 68 XX 668 համարանիշի և Mercedes C 180 մակնիշի 35 OQ 432 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև գովազդային վահանակի մետաղյա հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ