Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց


«Բ.-ի տղա, բեր սաղ, թե չէ վատ կըլնի…». տղամարդը մերսուհու հետ 15 հազարով սեքսով է զբաղվել ու շանտաժ արել

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Ղ.-ի գործով դատական քննությունը:

26-ամյա Սերգեյին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Ղ.-ն դեպքից մոտ երեք ամիս առաջ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է որպես մերսուհի ներկայացած Ռիմա Տ.-ի հետ (անունը փոխված է), հանդիպել է նրան՝ նրա վարձակալած բնակարանում՝ մերսում կատարելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Սերգեյը 15 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Ռիմայի հետ:

2017 թվականի մայիսի 13-ի երեկոյան Սերգեյը դարձյալ խոսել է Ռիմայի հետ, խնդրել է հանդիպել ու սեռական հարաբերություն ունենալ:

Ըստ պայմանավորվածության՝ մայիսի լույս 14-ի կեսգիշերին Սերգեյը գնացել է Ռիմայի վարձակալած բնակարան, որպես զենք գործածված սուր կտրող-ծակող առարկայով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է Ռիմայի վրա, պահանջել է նրա ունեցած արժեքավոր իրերն ու գումարը:

Ռիման մերժել է:

Սերգեյը նրան հրել-գցել է հատակին, ապա հափշտակել է նրա՝ 167 հազար դրամ արժողությամբ, 12,8 գրամ քաշով ոսկե շղթան, սեղանին դրված «Նոկիա» հեռախոսը՝ 5 հազար դրամ արժողությամբ, 60 հազար դրամ արժողությամբ դյուրակիր համակարգիչը ու դրա տակ դրված 300 հազար դրամը` Ռիմա Տ.-ին պատճառելով 532 հազար դրամի ընդհանուր գույքային վնաս:

Սերգեյ Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանելով կողմերի հարցերին՝ ամբաստանյալը վիճարկել է մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Նա իրեն մեղավոր է ճանաչել տուժողի ոսկե շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսն ու 20 հազար դրամը հափշտակելու համար: Սակայն սուր կտրող-ծակող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու, նրանից նաև 300 հազար դրամ հափշտակելու համար Սերգեյն իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժող Ռիմա Տ.-ն նշել է, որ Սերգեյ Ղ.-ի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» միջոցով:

2017 թվականի մայիսի 13 –ի կեսգիշերին հաճախորդից զանգ է ստացել, պայմանավորվել է: Իր հարցին՝ ճանաչո՞ւմ են իրար, զանգահարողը չի պատասխանել: Բայց երբ նա եկել է իր վարձակալած տուն, ինքը հիշել է, որ նա իր հաճախորդներից է եղել:

Զարմացել է՝ հեռախոսազրույցի ժամանակ նա ինչո՞ւ չի ասել, որ նախկինում նրան սպասարկել է:

Ինքը հաճախորդին՝ Սերգեյին հրավիրել է հյուրասենյակ: Բայց հենց որ նստել են, Սերգեյն անմիջապես հանել է դանակը, դրել է իր կոկորդին ու սպառնալով՝ պահանջել է իր պարանոցի ոսկե շղթան:

Դրանից հետո Սերգեյը ցանկացել է սեղանից վերցնել երկու բջջային հեռախոսները: Ինքը հայտնել է, որ դրանցից մեկը գրանցված է իր անունով, եթե այն վերցնի, անմիջապես կբռնվի: Սերգեյը վերցրել է մյուս հեռախոսը, կողքի սեղանին դրված դյուրակիր համակարգիչն ու դրա տակ դրված գումարը: Երբ նա անջատում էր դյուրակիր համակարգիչի լարերը, ինքը կարողացել է ազատվել նրանից, փորձել է դիմել փախուստի, բայց Սերգեյը վազել է իր հետևից, շքամուտքում բռնել է իր մազերից, քարշ տալով նորից ներս է տարել, ապա հափշտակել է իր պարանոցի ոսկե շղթան, բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300 հազար դրամը ու դիմել է փախուստի:

Տուժողը նշել է, որ Սերգեյի գործողությունների արդյունքում ինքը վնասվածքներ է ստացել՝ այտուցվել է ոտքը, դանակի շեղբից քերծվել է կոկորդը:

Տուժողը հայտնել է, որ ինքը ցանկացել է շղթան կամովին հանել պարանոցից, որ Սերգեյն իրեն չվնասի, բայց նա քաշել-պոկել է շղթան: Հետո նա արագ քաշել-հանել է դյուրակիր համակարգչի լարերը: Ինքն այդ ժամանակ է ազատվել նրանից ու վազել դեպի շքամուտք, բայց նա իր հետևից վազել, բռնել է իր մազերից, քարշ տալով նորից բնակարան է տարել:

Տուժողը չի կարողացել նկարագրել Սերգեյի մոտ եղած դանակը, ասել է, թե այն չի տեսել, բայց համոզված է, որ Սերգեյն իր կոկորդին մոտցրել է սուր կտրող-ծակող առարկա՝ դանակ, որի շեղբից իր պարանոցը քերծվել է:

Ռիմայի ընկերուհին՝ գործով վկա Մ.-ն հայտնել է, որ Ռիման զանգել է իրեն, հուզված ձայնով կանչել է իր տուն: Ինքն անմիջապես գնացել ու Ռիմային տեսել է ահավոր վախեցած, ընկճված վիճակում: Ռիման մերսող է, նրա տուն հաճախորդ է գնացել՝ մերսման պատրվակով, բայց դանակը դրել է նրա կոկորդին ու հափշտակություն է կատարել: Ինքը զանգահարել է ոստիկանություն, եկել են ոստիկանները:

Հափշտակված ոսկե շղթան Սերգեյը ծանոթի անձնագրով գրավատուն է տարել, գումար է ստացել ու հեռացել է:

Մի քանի օր հետո այդ ծանոթը հանդիպել է Սերգեյի տատիկին, վերջինս ասել է, որ Սերգեյին բռնել են… Ծանոթին Սերգեյն ասել էր, թե շղթան իր քրոջն է պատկանում…

Տուժող Ռիման Սերգեյ Ղ.-ին ճանաչման քննչական գործողության ժամանակ ճանաչել է մազերի գույնից, մորուքից, մարմնակազմությունից, ձեռքերի ու ոտքերի կարճությունից, մատների կարճությունից, դեմքի արտահայտությունից, հոնքերից:

Սերգեյ Ղ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել ու առգրավվել են հափշտակված բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, նաև՝ ծալովի դանակ…

Դեպքից հետո տուժողն իր հեռախոսից Սերգեյին հաղորդագրություններ է ուղարկել. «Բ…-ի տղա…», «Մատնահետքերդ սաղ կան», «Բեր սաղ, թե չէ վատ ա լինելու, գող»…

Գործի քննության ընթացքում տուժողի կողմից ճանաչվել են գրավադրված ոսկե շղթան, Սերգեյ Ղ.-ի տանից առգրավված բջջային հեռախոսն ու դյուրակիր համակարգիչը: Դրանք դատական ակտով հանձնվել են տուժողի տնօրինությանը:

Դատարանը հաշվի է առել, որ Սերգեյ Ղ.-ն ունի առողջական խնդիր, երկրորդ խմբի հաշմանդամություն, ստանում է 19 հազար դրամ հաշմանդամության թոշակ:

Պաշտպանական կողմը միջնորդել է Սերգեյ Ղ.-ի արարքը վերաորակել որպես կողոպուտ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը այդ միջնորդությունն անհիմն է գնահատել:

Սերգեյ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով, և դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մայիսի 15-ից:

Աղբյուրը՝ 1in.am :

Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է
Ամենադիտված