«Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան ՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը Երևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային


Հաջորդ փուլը կլինի կլինիկական ուղեցույցների ներդրումը. ԱՆ աշխատակազմի ղեկավարը` դեղերը դեղատոմսով բաց թողնելու և e-Health համակարգի ներդրման մասին

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման, e-Health համակարգի ներդրման մասին քննադատություններին, նաև խոսել նախարարության առաջիկա ծրագրերի մասին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Անկեղծ ասած, չգիտեի, որ մեր երկրում հանրային առողջապահության այսքան գիտակներ կան: Անկախ մասնագիտական կարողություններից, ով ժամանակ ունեցավ, այս ընթացքում հարկ համարեց քննադատել դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգը և էլեկտրոնային առողջապահական (e-Health) համակարգի ներդրումը: Իհարկե, ամենահեշտը ուրիշի արած գործը քննադատելն է, եւ մենք ամենեւին վատ չենք զգում, այլ ձգտում ենք գտնել դրանցում ռացիոնալ մտքի հատիկներ՝ փորձելով կիրառել համակարգում՝ ընդունելով նաև բացթողումները:

Նախ կուզենայի անդրադառնալ անհեթեթ այն ձեւակերպումներին, թե e-Health֊–ը նախարար Ալթունյանին թույլ է տալիս քաղաքացիների հույժ գաղտնի առողջապահական տվյալներին միանձնյա տիրապետել։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Այս համակարգի ներդրումը, որն ի դեպ մեկնարկել է դեռեւս 2008 թվականից, սակայն որն ի գործ է դրվում միայն այսօր, շատ կարեւոր է բոլորիս համար. թափանցիկության, հաշվետվողականության և վստահության ապահովման առումով:

Ասեմ, որ Հայաստանում ներդրվող այս ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հավանությանն է արժանացել եւ այն աշխարհում ներկայացվում է որպես հաջողված համապարփակ համակարգ։

Ինչ վերաբերում է սոցցանցերում դժգոհություն հայտնած հայտնի ու անհայտ մարդկանց, ապա հանուն իրենց առողջության նրանք լավ կլինի դեղատան փոխարեն, այնուամենայնիվ, բժշկի դիմեն: Հավատացեք՝ քաղաքակիրթ մարդկությունն իր առողջությունը վստահում է բժիշկներին, այլ ոչ թե կողքից խորհուրդ տվողներին։

Զարգացած բոլոր երկրները գնացել են առողջապահական այս ծրագրերով, ու մենք նույնպես այլընտրանք չունենք:

Ավաղ, այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կան մարդիկ, որոնք անձնական շահագրգռվածությունից ելնելով են «մտահոգ հանրային մասնագետ» ձևանում, ինչն ուղղակի անընդունելի է. թերևս ոմանց «ինքնաբացահայտվելու» ժամանակն է: 
Հարգելիներս, արե՜ք քայլեր, որոնց համար հետո ձեր խղճի առաջ գոնե հաշտ լինեք:

Վերջում ուզում եմ, ամեն դեպքում, շնորհակալություն հայտնել մեզ հասկանալու, աջակցելու ու նաև քննադատելու համար:

Իսկ հաջորդ փուլը լինելու է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում, որի շնորհիվ անգամ ամենահեռավոր մարզային հիվանդանոցում կապահովվի միջազգային չափորոշիչներին համարժեք բուժում»։

«Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Ամենադիտված