Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Կամերայինը ճանապարհ է հարթում երիտասարդ կատարողների համար

Հասարակություն

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ նպաստելով երիտասարդ կատարողների ինքնաարտահայտմանը:

«Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կամերիայինում ամիսը մեկ անգամ համերգներ կկազմակերպվեն, ինչի ընթացքում հանդես կգան երիտասարդ երաժիշտները:

 

«Ծրագրի նպատակը հետևյալն է. հնարավորինս խթանել երտասարդ կատարողներին, նրանց համար ճանապարհ հարթել ու հնարավորություն տալ ներկայանալ արդեն իսկ որոշակի ճանապարհ անցած երաժիշտների ու ստեղծագործական խմբերի հետ»,- ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանը՝ ներկայացնելով այն երեք երաժիշտներին, որոնք պետք է ելույթ ունեն «Ճանապարհ երիտասրադներին» ծրագրի անդրանիկ համերգի ժամանակ:

Նրանցից Արուսյակ Դավթյանը, ով Երևանի պետական կոնսերվատորիայի որակավորման բարձրագույն կուրսերի ուսանող է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս նախագիծը մեծ դեր է խաղում երիտասարդ երաժիշտների կարիերայի առաջընթացի հարցում: Իսկ ջութակահար Անի Բալյանը, ով Կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանող է, նպաստում է մասնագիտական գիտելիքների լիարժեք զարգացմանը:

«Մեծ պատիվ է այս փառատոնի բացմանը նվագել: Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել, որ մեզ դահլիճ է տրամադրվել ու հնարավորություն ընձեռնվել ներկայանալու, հանդես գալու: Մեզ մնում է միայն լավ պարապել ու լավ ներկայացնել մեր ունակությունները»,- ասաց համերգի մյուս մասնակից, ԵՊԿ 3-րդ կուրսի ուսանող, ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանը, որի համար «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի առաջին մասնակիցը լինելն անակնկալ է եղել, բայց, միևնույն ժամանակ, պատրավորեցնող ու պատվաբեր:

Լրագրողների հարցին, թե վերոնշյալ ծրագրին մոտավոր քանի՞ երիտասարդ կմասնակցի, ու ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվեն նրանք, Հովեյանը պատասխանեց, որ եթե ամեն մի համերգի մասնակցեն երեք երաժիշտ, ապա տասը համերգի դեպքում 30 մասնակից կունենան՝ չհաշված այդ մասնակիցներին նվագակցող դաշնակահարներին ու հրավիրյալ երաժիշտներին:

Անդրադառնալով ծրագրի մասնակիցների ընտրությանը՝ կենտրոնի տնօրենն ասաց, որ ինքն անձամբ դասավանդում է Կոնսերվատորիայում ու գիտի այնտեղ ուսանող երիտասարդներին, բացի այդ՝ խորհրդակացում է Կոնսերվատորիայի ռեկտորի, տարբեր ֆակուլտետների դեկանների, Չայկովսկու դպրոցի, Բաբաջանյանի ու Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջների տնօրենների հետ:

«Մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար, ու եթե ծրագրին մասնակցել ցանկացող այլ երիտասարդներ կլինեն, ապա մենք կհայտարարենք ներքին մրցույթ ու նրանց նույնպես հարթակ կտրամադրենք»,- ընդգծեց Վաչե Հովեյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Աննա Ճուղուրյանն էլ ավելացրեց, որ երիտասարդները հնարավորություն կունենան Կամերայինի տարբեր երաժշտախմբերի հետ հանդես գալու: Բացի այդ՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակներում, փոխտնօրենի փոխանցմամբ, բաց դասեր են կազմակերպվելու, վարպետության դասեր են լինելու՝ համաշխարհային հայտնի կատարողների մասնակցությամբ:

Սևակ Վարդումյան

HAYMEDIA.am

Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը
Ամենադիտված