Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին Լավրովի խոստովանությունը Ինչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը


Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար»

Քաղաքականություն

Երևանի վարչական շրջանների 2017թ. կատարած աշխատանքների վերջին զեկույցը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել Նորք-Մարաշ վարչական շրջանում: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելով` վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը ընդգծել է, որ դրանք ուղղված են եղել բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովմանը: 2017թ.-ին շարունակական աշխատանքներ են տարվել ոռոգման նոր ցանցի անցկացման ու կանաչ տարածքների ընդլայնման, բարեկարգման, ինչպես նաև սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման ուղղություններով:

Որպես ձեռքբերում, Վաղինակ Մկրտչյանն առանձնացրել է վարչական շրջանում գործող բոլոր 4 մանկապարտեզներում հարմարավետ պայմանների ապահովումն ու վարչական շրջանի մարզադպրոցում իրականացված hիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև շախմատի դպրոցի ստեղծումն ու կահավորումը: Նոր ու ժամանակակից պայմաններ են ապահովվել նաև վարչական շրջանի մշակութային միակ օջախում՝ Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է դպրոց հաճախող սաների թիվը: Խոսելով 2018թ. ծրագրերի մասին` վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ թիմը պատրաստ է ամենօրյա աշխատանքով ու նույն հետևողականությամբ կյանքի կոչել Երևանի հնգամյա զարգացման ծրագրի մասը կազմող այս տարվա ծրագրերը ևս: 

«Պարոն քաղաքապետ, Նորք-Մարաշ վարչական շրջանում համայնքային ծրագրերով զգալի աշխատանքներ են տարվել նաև հանգստի գոտիների ստեղծման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ մեզ մոտ հիմնականում սեփական տնատիրություններ են և չունենք բակային տարածքներ, բնակիչների կողմից հաճախակի էր բարձրացվում հանգստի գոտիներ ձևավորելու հարցը: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ վարչական շրջանի հնարավոր մի շարք հատվածներում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտիներն ապահովված են զրուցատաղավարներով, նստարաններով, խաղահրապարակներով, մարզագույքով ու ֆուտբոլի դաշտով: Համոզված եղեք, որ այս տարի մեր վարչական շրջանում նախանշված բոլոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ևս աշխատակազմը կլինի հետևողական», - նշել է Վաղինակ Մկրտչյանը: 

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նորք-Մարաշ վարչական շրջանի կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է կանաչ գոտիների ընդլայնմանը:

«Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով վերջին տարիներին մենք հետևողական քայլեր ենք կատարել մայրաքաղաքում: Ձեր զեկույցում անդրադարձաք նաև Նորքի բարձունքի անտառային գոտու հնարավոր վերականգնմանը, ինչն, անշուշտ, շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար:

Գիտեք, որ անտառային այդ գոտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինման ներքո է, ինչը հաշվի առնելով կառաջարկեմ ակտիվացնեք համագործակցությունը «Հայանտառի» հետ, բազմակողմանի քննարկեք այս հարցն ու ներկայացնեք համապատասխան առաջարկ և նախագիծ: Համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել, որպեսզի համատեղ վերականգնենք ու ընդլայնենք անտառային այդ գոտին: Բնականաբար դա մեկ տարում լուծելու խնդիր չէ, ինչը չպետք է որևէ մեկիդ հիասթափեցնի: Կարևորը մեկնարկը տալն է ու, վստա՛հ եմ, որ ծրագիրը որոշակի փուլերի բաժանելու արդյունքում մենք ի վերջո կվերականգնենք անտառային այդ գոտին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանն ու ներդրումային դաշտի ակտիվացմանը` Երևանի քաղաքապետը նկատել է, որ զբոսաշրջության զարգացման հարցում Նորք-Մարաշ վարչական շրջանն իսկապես ունի մեծ ներուժ:

«Հատկապես Նորքի բարձունքը, որտեղից հնարավորություն կա տեսնելու ամբողջ քաղաքը, շահեկանորեն առանձնացնում է Նորք-Մարաշ վարչական շրջանի զբոսաշրջային հնարավորությունները: Վերջին տարիներին նկատվում է նաև զբոսաշրջիկների հետաքրքրության աճ, նաև այս ու քաղաքի կենտրոնին մոտ լինելու հանգամանքով պայմանավորված, ինչը լավ հնարավորություն է շահագրգռելու շահավետ ներդրումներ ներգրավելու համար: Սա հաշվի առնելով էլ հանձնարարականս է վարչական շրջանի աշխատակազմին, որ առավել ակտիվ համագործակցություն ծավալեք մասնավոր հատվածի հետ: Պետք է հետևողական քայլեր տարվեն ներդրումային ծրագրերի իրականացման, հյուրանոցների ու հյուրատների կառուցման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է վստահ լինեն, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում անել հնարավորը՝ ներդրումային ծրագրերի կյանքի կոչման համար»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է
Ամենադիտված