Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարեն, այսօր ամուսնացավ

Life

Երգչուհի Նարե Գրիգորյանն այսօր պաշտոնապես ամուսնացել է։ Երգչուհին և մասնագիտությամբ իրավաբան Արամ Շամիլյանն այսօր իրենց միությունը գրանցել են զագսում։ Tert.am Life–ը ներկա է եղել զույգի ամուսնության արարողությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում արարողության ֆոտոշարքն ու մանրամասները։

 

Նարեն պատմեց, որ թեև ինքն ու Արամն այսօրվանից ամուսիններ են, միասին կսկսեն ապրել ամռանը, երբ կայանա նաև նրանց պսակադրությունը։

 

«Մեր հարսանիքը պետք է կայանար նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն ինչ–ինչ դժվարություններ եղան, որոնց պատճառով հետաձգվեց։ Որոշեցինք այս փուլում զագսի արարողությունն անել, ամռանը` պսակադրությունը։ Թեև այսօրվանից օրինական ամուսիններ ենք, միասին կսկսենք ապրել պսակադրությունից հետո։ Այժմ մեր տանը վերանորոգման աշխատանքներ են արվում»,– ասաց Նարեն։

 

Շարունակությունը՝ այստեղ



 

Զագսի արարողությունից հետո ամուսիններն իրենց մտերիմների հետ խնջույքը շարունակում են Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ «Մտածում էի` մեծ խնջույք անել, հետո հասկացա, որ դա կարելի է միանգամից հարսանիքին անել, իսկ հիմա միայն տան անդամներով և ամենամտերիմ մարդկանցով ենք լինելու։ Նույնիսկ ընկերներիս չեմ հրավիրել, քանի որ եթե մեկին հրավիրեի, մոտ 500 հոգու պետք է հրավիրեի, իսկ դա կդառնար հարսանիք։ Ընկերներս թող այս անգամ ներեն ինձ։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– ասաց Նարեն։

 

Երգչուհին այսօրվան հատուկ չի նախապատրաստվել. «Որպես այդպիսին` պատրաստվելու շատ բան էլ չկար։ Զգեստիս ընտրությունն էլ երեկ եմ արել։ Գնեցի մի զգեստ, որն ինձ դուր եկավ և կարող էի հագնել այսօր։ Մի քանի օր առաջ Արամի հետ այն մասին էինք խոսում, որ ամուսնությունը մեր կյանքում շատ բան չի փոխում։ Կարծում եմ` տպավորություններս ավելի վառ կլինեն հարսանիքից հետո»։

 

Զույգի ամուսնության գրանցման վկաները «Արմենիա պրոդաքշըն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Վալերի Սահարյանն ու նրա կինն են, ովքեր լինելու են նաև հարսանիքի կնքահայրն ու կնքամայրը։ «Նրանք շատ հարազատ մարդիկ են ինձ ու Արամին` մեր ընտանիքներին։ Տարիներ շարունակ նրանք մեր կողքին են եղել, հիմա էլ արդեն շատ են մտերմացել Արամի հետ»,– քավորի ընտրությունը բացատրեց Նարեն։

 

 

Երգչուհին նշեց, որ ամուսնու ամենահարազատ մարդիկ` մայրը, հայրն ու քույրը, ցավոք, ԱՄՆ–ում են և չէին կարող ներկա լինել արարողությանը, սակայն  հարսանիքին կգան Հայաստան։

 

Նարեի ընտրյալն ԱՄՆ քաղաքացի է։ Երգչուհին նշեց, որ ամուսնությունից հետո իրենք շարունակելու են ապրել Հայաստանում։ Նա նշեց, որ ԱՄՆ քաղաքացի դառնալու մտադրություն երբևէ չի ունեցել։ «Արամն ու իր ընտանիքը երկար տարիներ Հայաստանում չեն ապրել, սակայն մեկնելուց հետո էլ տունը չէին վաճառել։ Դա, երևի, հույս էր, որ մի օր կվերադառնան հայրենիք։ Շատ ուրախ եմ, որ Արամը եկել է Հայաստան և այստեղ ենք ապրելու, որովհետև ես չէի կարող ԱՄՆ–ում ապրել»,– ասաց նա։

 

Խոսելով իր սիրո մասին` Նարեն նկատեց, որ Արամը 180 աստիճանով փոխել է  իր կյանքը։ «Ուզում եմ, որ բոլոր աղջիկները զգան այն, ինչ ես զգում եմ հիմա և ամուսնանան մի տղամարդու հետ, որի կողքին շատ երջանիկ են»,– եզրափակեց նա։

 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված