Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ
TV#ՔանաքեռԶեյթուն #Հաշվետվություն2017
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Խորհրդակցության ընթացքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: