Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան ՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը Երևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին


Ալեքսանդրը՝ Մերիին «ուզելով է» համբուրում, իսկ ուրիշներին՝ զզվելով. սպիրտով ատամները մաքրում է

TV

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն ընտանիքի հետ կրկին Հայաստանում է, այս անգամ՝ ավելի երկար ժամանակով։ BlogNews-ը լուսանկարել է դերասանի ընտանիքին։ Կրտսեր Ալեքսանդրն այնքան էլ չէր սիրում նկարվել, ծնողներն էլ նշեցին, որ դժվարությամբ են կարողանում լուսանկարել նրան։ Անծանոթների հետ շփվել էլ փոքրիկը չի սիրում:)

BlogNews-ն անկեղծ զրույց ունեցել նրա և կնոջ հետ։ Ներկայացնում ենք զույգի բանավեճերն ու արձագանքը հասարակության քննադատություններին։

-Ալեքսանդր, կրկին Հայաստանում եք, ի՞նչն այս անգամ ձեզ բերեց հայրենիք։

Ալեքսանդր - Վերադարձի հիմնական նպատակը տուն վերադառնալն էր։ Ես ցանկանում եմ շարունակել նկարահանվել։  2 տարի չեմ նկարահանվել, սակայն ես ինձ շատ եմ զգում այս բնագավառում և կարոտել եմ աշխատանքային պրոցեսը։ Արդեն իսկ ունեմ առաջարկներ, որոնք դեռ հստակեցման փուլում են։

-Լիլիթ, նախորդ անգամ մեկնեցիք, երբ Մոսկվայի ֆիթնես կենտրոններից մեկից աշխատանքային առաջարկ ունեիր։ Աշխատանքդ թողել ես ու ամուսնուդ հետ վերադարձել։ Էստեղ ինչո՞վ ես զբաղվելու։

Լիլիթ – Այո, ֆիթնեսը կիսատ թողեցի, սակայն այստեղ մեծ ծրագրեր ունենք։ Ուզում ենք սրճարանային բիզնես սկսել։ Չեմ ուզում շտապել ու բացահայտումներ անել, քանի որ մի քիչ սնահավատ եմ, վախենում եմ աչքից, սակայն կասեմ, որ արդեն գործի ենք  անցել։

-Դու Ռուսաստանում ես մեծացել, սովոր ես էնտեղի առօրյային, բարդ չէ՞ ադապտանալ հայաստանյան իրականությանը։ Հե՞շտ ես վերադառնում Հայաստան։

-Ինձ համար դժվար է, քանի որ ես շատ եմ հիասթափվում մարդկանցից։ Օրինակ՝ աշխատանքի մեջ ես երբեք նախապես չեմ վերցրել գումարը, մարդիկ քեզ հետ շատ ջերմ են, ասում են՝ լավագույն դիետոլոգն ես, սակայն կուրսից հետո կորչում են ու գումարը չեն տալիս։ Մարդիկ մտածում են՝ եթե դրսից ես եկել, ուրեմն փող կլպելու միջոց ես։ Ով տեսնում է՝ Մոսկվայից ես եկել, ասում է՝ փող կտա՞ս։ Նույնիսկ ընկերության մեջ հաճախ դու որպես դրամապանակ ես ընկալվում։

-Սաշ, դու է՞լ ես բախվում այս խնդրին։

Ալեքսանդր - Այո, կա նման բան, բայց ես վստահ եմ, որ դա երկրի սոցիալական վիճակից է գալիս։ Անկախ ամեն ինչից սա ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է, ես ինձ ամենալավն այստեղ եմ զգում։ Լիլիթի համար նույնպես  այդպես է. իմ ընտանիքի համար լավ է այնտեղ, որտեղ ինձ համար է լավ, այլ տարբերակ չի կարող լինել։

-Լիլիթ, նկատեցի, որ համաձայն չես։

Լիլիթ – Սաշն իմ փոխարեն ասաց, որ սա աշխարհի ամենալավ տեղն է ինձ  համար։) Ես շատ եմ սիրում Երևանը, իմ ժողովրդին, սակայն ես ռեալիստ եմ, ինչքան էլ հայ լինեմ, չեմ կարող ասել՝ մեր ազգն ամենալավն է, չէ՛, մեր ազգը խաբեբա է, և  ամեն տեղ շահ է փնտրում։ Շատ քիչ մարդ է մնացել, որոնց մասին կարող ես ասել՝ մարդ է։ Ես դա չեմ կապում ճգնաժամի հետ։ Սաշն այստեղ է մեծացել ու հիմա նոր է տեսնում, որ մարդիկ գալիս են, փող են ուզում, իսկ ես մանկուց, երբ եկել եմ այստեղ, միայն դա եմ տեսել. ինձ հետ ընկերություն են արել, որովհետև Մոսկվայից եմ, ապահոված ընտանիքից։ Մտածում են, եթե օտար երկրից ես, քեզնից պետք է փող պոկել։

-Ի դեպ, ժամանակին շատերը կարծում էին, որ Սաշն էլ է քեզ հետ ամուսնացել փողի համար։ Քեզ դա չէ՞ր վիրավորում։

Լիլիթ – Ոչ, որովհետև ես անխելք մարդ չեմ, իմ տարիքի համեմատ աշխարհ տեսած եմ, և ամեն ինչ հասկանում եմ։ Սաշն ինքնաբավ մարդ է, առավել ևս՝ այդ ժամանակ իր պիկն էր կարիերայում, մեքենաներ, տուն ուներ, ես էլ ամենասովորական ընտանիքից եմ, մուլտիմիլիոների ընտանիքից չեմ, ինչպես շատերը կարծում են, ի՞նչն էր նրան ստիպում ամուսնանալ ինձ հետ։ Առանց սիրո ամուսնանում էր, որ գնար Մոսկվա՞, նույնիսկ անիմաստ էր նման բան մտածել։

Ալեքսանդր – Մեր երկիրն ու ազգն ամենալավն են, սակայն դա գալիս է ցածր խավի մարդկանցից։ Խոսող մարդը չեղած բանից էլ կարող է թեմա ստեղծել։ Լիլիթն իր գրքի հրատարակումից հետո սկսեց շփվել մարդկանց հետ ու սկսեցին գնահատել իր մարդ տեսակը, արժանիքները։ Ինչո՞ւ ժամանակին չէին խոսում, որ կարող է Լիլիթը լավ մարդ է, այդ մարդիկ իրար սիրում են, դրա համար են միասին։ Ի դեպ, այդպես խոսողների մեծ մասն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես միշտ ապահոված եմ եղել։ Ի պատասխան այդ ամենի՝ ես միշտ ասում եմ՝ մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին։

-Որոշ ժամանակ առաջ ձեր հասցեին շատ լուրջ քննադատություններ եղան նաև այլ թեմայով. ակումբում արված անձնական տեսանյութը հրապարակելուց հետո Ձեզ մեղադրեցին, որ չափից ավելի ազատ՝ սանձարձակ եք։ Դրանից հետո վերանայեցի՞ք հրապարակումները Ձեր էջերում։

Ալեքսանդր - Իհարկե ոչ, ոչ ոքի էլ ուշադրություն չենք դարձնում։ Մենք երբեք մեզ սանձարձակ չենք պահել։ Մեր ընտանիքում միակ «պոշլի» պահողը ես եմ, Լիլիթը, որքան էլ հետաքրքիր աշխարհայացքի տեր լինի, երբեք չի կարող իրեն սանձարձակ պահել, որովհետև կին է։  Ես իմ բնավորությամբ այդպիսին եմ. կարող եմ ինձ ազատ պահել, եթե ես ինչ-որ տեղ եմ գնում հանգստանալու կամ ազատ ժամանակ անցկացնելու, ես ոչ ոքի պարտական չեմ, ինձ պահում եմ այնպես, ինչպես ուզում եմ։ Ինձ, իմ կնոջը, այդ պահին դա դուր է եկել, արել ենք, ինչո՞ւ պետք է մտածեմ՝ անել թե ոչ։

Ամեն դեպքում, ես կոռեկտ եմ, որովհետև սա ընտանիք է։ Բնականաբար, մարդը ռեստորանում իրեն այլ կերպ է պահում, ակումբում՝ այլ, փողոցում՝ այլ։

Լիլիթ –Ես կարծում եմ՝ այդտեղ չկար որևէ բան, որից կարելի էր կառչել։ Մարդիկ գրում են՝ վայ ինչ լկտի են, ինչ փչացած են, և այլն, իհարկե, կներեք ինձ, սակայն  այն ամենը, ինչ ես այստեղ տեսնում եմ՝ օրինակ՝ աղջիկները զուգարաններում պպզած թաքուն ծխում են և այլն, ավելի վատ է։ Ձեր համարձակությունը չի հերիքում բացահայտ մի բան անեք, Դուք միայն կարող եք նստել ու գրել, դուք ձեզ նայեք։

Ես, առհասարակ, ալկոհոլ չեմ օգտագործում։ Ամուսինս հաճախ ինձ ասում է՝ խմիր, լիցքաթափվիր։ Երբ նոր էինք ամուսնացել, ինձ համար խորթ էր, որ երեկոյան ֆիլմ նայելուց նա ասում էր՝ արի վիսկի խմենք կամ ընկերներին հրավիրենք «կալյան»  ծխենք։ Ես ընդհանրապես չէի հասկանում նրա ժամանակակից լինելը։

-Ամեն դեպքում, Ձեզ հաճախ վերագրում են վուլգարություն։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է վուլգարության սահմանը։

Լիլիթ – Ինձ համար վուլգարություն է, օրինակ, սրճարանում համբուրվելը, երբ դա ուղղակի մի պաչիկ չէ։

Ալեքսանդր - Երբ նայում ես ու մտածում, որ այդ արարքը չի կարելի անել, դա արդեն վուլգարություն է։ Այգում, հասարակական վայրով քայլելիս թեկուզ փոքրիկ համբույրը գեղեցիկ չէ, այդտեղ կան մեծահասակներ, երեխաներ, սակայն ինչ-որ ակումբում համբույրը նորմալ է։ Մարդը պետք է կարողանա հասկանալ, թե որտեղ է։ Չես կարող քեզ միանման պահել բոլոր վայրերում։ Մենք վուլգարության խնդիր չունենք, մենք սիրում ենք կյանքը, գեղեցիկ հագնվել, մեզ գեղեցիկ պահել։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող մեզ մեղադրել ոչ կոռեկտ արաքի մեջ։

-Ձեր հասցեին գրվող քննադատություններին հետևո՞ւմ եք։

Լիլիթ – Ես եմ կարդում։ Ինձ ամենից շատ զայրացնում է, որ սկսում են երեխայիս մասին վատ բան գրել։

Ալեքսանդր - Ես չեմ ուզում վիրավորել, սակայն սա այն նույն հասարակությունն է, որն ասում էր, թե երեխաս խնդիր ունի, դրա համար 1 տարի չէինք հրապարակում դեմքը, մինչդեռ ես ու Լիլիթն ուղղակի չէինք ուզում հրապարակել նրա նկարը մինչև կնքվելը։ Այդ հասարակության կարծիքը ես շատ հանգիստ կարող եմ հաշվի չառնել։

-Սաշ, Լիլիթը մեզ հետ նա չափազանց անկեղծ բացահայտումներ էր արել ձեր ընտանեկան կյանքի, քո դավաճանության մասին։ Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ կարդացիր։

Ալեքսանդր - Արձագանքս նեյտրալ էր, սակայն ուզում եմ ասել, որ դավաճանություն չի եղել։ Դավաճանությունը կարող է բազմիմաստ լինել, դա դավաճանություն չէր։ Առհասարակ, ես դեմ եմ այդքան անկեղծ լինելուն։

- Հասարակությունը շատ լավ ընդունեց Լիլիթի անկեղծությունը։ Թերևս միակ դեպքն էր, երբ ձեր հասցեին որևէ քննադատություն չեղավ։

-Լիլիթի անկեղծությունը բոլորի կողմից միշտ շատ դրական է ընդունվում, սակայն ես չեմ սիրում այդքան անկեղծանալ և հարկ չեմ համարում հանրության հետ անկեղծանալ այդպիսի հարցերի շուրջ։

-Կոնֆլիկտներ լինում են բոլոր ընտանիքներում։ Հաճա՞խ եք վիճում։

Լիլիթ – Մեր կոնֆլիկտերը նրանից են, որ ես չեմ սիրց։ Սաշնում և չեմ կարողանում ստել։ Ես կարող է ասեմ այն, ինչ մտածում եմ՝ առանց ձևականության և ակամայից նեղացնեմ մարդկան ինձ հետ համաձայն չէ։

Ալեքսանդր – Հա, ես կարծում եմ, որ պետք է ավելի փակ լինել: Տարիներ առաջ պաշտոնյաններից մեկի հետ էի աշխատում, ժողովի էինք, ասաց, որ այս կյանքում միայն նա կշահի, ով կարող է լինել դիկտատոր և դիվանագետ։ Դա եղել է 2005 թվականին, ես այդ օրվանից սկսեցի ուշադրություն դարձնել իմ դիվանագիտական, դիկտատորական հատկանիշներին։

- Այդ ամենի արդյունքում ձևական չե՞ս դառնում։

(Լիլիթը գլխով համաձայնության նշան է տալիս)

Ալեքսանդր - Չէ։ Դիվանագետ լինելը մասնագիտություն չէ, դա հմտություն է, որին մարդը տիրապետում է։ Դա չի նշանակում, որ մարդը խաղում է։

Լիլիթ – Ես չեմ կարող ասել՝ ես եմ ճիշտ կամ Սաշը։ Շատ դեպքերում իմ անկեղծությունն օգտագործել են։ Ես շատ եմ տուժել իմ անկեղծությունից ու հետո Սաշին ասել՝ դու ճիշտ էիր, սակայն եթե բոլորը մտածեն, որ պետք չէ անկեղծ լինել, մարդկությունը կկործանվի։

Ալեքսանդր - Անկեղծությունը լավ բան է, սակայն եթե մեկը պիտի գնահատի քեզ, տասը՝ ոչ, քեզ խաբեն ու վիրավորեն, էլ ինչո՞ւ անկեղծ լինես։

Լիլիթ – Բայց եթե դու պիտք է ամեն տեղ խաղաս, ստացվում է՝ դու անընդհատ խաղի մեջ ես, որովհետև միայն տանը կարող ես դիմակդ հանել։

Ալեքսանդր – Տանը դու քո հարազատների հետ ես, իսկ ինչո՞ւ խանութի վաճառողի կամ տաքսու վարորդի կամ ինչ-որ իրավաբանի հետ պիտի լինես անկեղծ։

Լիլիթ – Իսկ ինչո՞վ է տաքսու վարորդը կամ վաճատողը տարբերվում  ինձանից։ Միգուցե նա շատ լավ մարդ է, եթե ես բաց լինեմ, ինքն էլ բացվի։ Եթե մեզնից յուրաքանաչյուրը այդպես մտածի,  միգուցե այդ չարությունը մարդկանց վեջ վերանա։

Ալեքսանդր - Եթե աշխարհում չարը չլինի, բարին երբեք չի գնահատվի։ Դա միանշանակ։

-Ձեր բոլոր դժվարություններից հետո որքանո՞վ է Ձեզ համար հեշտ դարձել միմյանց հետ ապրելը։

Լիլիթ – Ես կարծում եմ՝ չկա այնպիսի ժամանակ, որ ասես հեշտացել է կամ դժվարացել։ Խնդիրներ միշտ լինելու են, ուղղակի դրանք պետք է լուծել։ Ես արդեն գիտեմ, որ ես իմ կարծիքին եմ մնալու, ինքը՝ իր։ Ուղղակի պետք է ինչ-որ պահի լռեմ։ Պետք է զիջումների գնալ։ Ես չեմ կարող ստել ու ասել՝ երբեք չենք վիճում, չէ, մենք շատ հաճախ ենք վիճում, բայց դա տևում է 5 րոպե, որովհետև ո՛չ ես, ո՛չ Սաշը հիշաչարություն չունենք։

Ալեքսանդր - Դե այդ վիճաբանությունները կենցաղային բնույթի են, չկա այնպիսի բան, որ հետք թողնի։

-Լիլիթ, նկատեցի, որ բանավեճի ժամանակ Սաշը շատ խիստ տոնով կարող է նայել քեզ, և դու լռես։ Առհասարակ, խի՞ստ է, վերջին խոսքն անպայման իրե՞նը պետք է լինի։

-Այսքան տարի իր հետ ապրելով հասկացա, որ ես մնում եմ իմ կարծիքին, նա՝ իր։ Ես այլ կերպ եմ նայում շատ հարցերի։ Իր համար կարևոր է, որ վերջինն ինքը խոսի, թող խոսի, իր համար կարևոր է ինձ նայել, թող նայի։ Ես դրան սովորել եմ ու չեմ  նեղանում։  Խիստ չէ, ուղղակի հոգեբանորեն ինձ համար բարդ է իր հետ։ Թեև ես եղբայր ունեմ, սակայն տանը միշտ լիդեր եմ եղել։ Հիմա ես ուզում եմ ես լինեմ լիդեր, սակայն չեմ կարող, որովհետև ինքն էլ է լիդեր։

Նույնիսկ նկատում եմ, որ երբ ինձ մոտենում են իմ հաճախորդները, կամ իր դերասան ընկերներն են  ինձ գտնում դիետաների համար, չի ուզում, որ ես առաջ գնամ։ Ինձ կարող է ասել՝ բավական է, սրանից ավելի պետք չէ զարգացնել այս ամենը, սակայն ես տեսակով այնպիսին եմ, որ եթե մի բան ուզում եմ, պետք է հասնեմ։

-Սաշ, իսկ քեզ համար որքանո՞վ է բարդ Լիլիթի հետ. 2 լիդեր մի հարկի տակ, բարդ չէ՞։

Ալեքսանդր - Ինձ համար ընդհանրապես դժվար չէ։ Լիլիթն իմ կինն է, և ես իրեն ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կա։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը լիդեր է։ Երևի թե, ես չէի կարող այլ ընտրություն կատարել, ինձ համար դժվար կլիներ հանգիստ բնավորությամբ, անկյունում լուռ  նստած մարդու հետ։ Ես ցանկացած բնագավառում սիրում եմ առաջինը լինել և կրակոտ, տաքարյուն բնավորություն ունեմ։ Իմ կողքին պիտի լիներ Լիլիթի պես աղջիկ՝ ևս տաքարյուն, կրքոտ, ակտիվ բնավորությամբ։ 

-Ձեր որդին բնավորությամբ ո՞ւմ է ավելի նման, ի՞նչ հետաքրքրություններ ունի։

Լիլիթ – Սաշին։

Ալեքսանդր - Չէ, երկուսիս էլ հավասարաչափ նման է, որովհետև մենք իր ծնողներն ենք։ Ես վստահ եմ, որ նա վերցրել է մեր երկուսի բոլոր լավ կողմերը, առավելությունները։

Լիլիթ – Հավանաբար, բոլոր երեխաները սիրում են մեքենաներ, սակայն շատ փոքր տարիքից նկատելի էր նրա առանձնահատուկ սերը մեքենաների հանդեպ։ Նա ունի թանկ մեքենաների հավաքածուներ, առանձին շարում է դրանք, հասկանում է, որ դրանք թանկ մենքենաներ են, չի կարող կոտրել։ Մենք դուրս ենք գալիս, նա տասնյակ մեքենաներից տարբերում է  մեր մեքենան և մոտենում դրան։

-Ինչպես հասկացա, իրեն չեք մերժում։ Իսկ հագուստի, խաղալիքների արժեքը կարևորո՞ւմ եք։

Լիլիթ – Անկեղծ կասեմ, մենք այդպես չենք հագնվում, մեզ վրա այդքան գումար չենք ծախսում, որքան երեխայի։ Երբ ինձ ասում են՝ երկրորդ երեխայի չե՞ք սպասում, ասում եմ, որ ուզում եմ իմ երեխային տալ այն, ինչ ուզում է։ Ինքն իր մատն ինչի վրա դնում է, «չկա» բառ չենք ասում։ Կարծում եմ, որ միայն քանակի վրա չպիտի աշխատես։ Ես կուզեի 2 տղա, մի աղջիկ ունենալ, սակայն եթե պիտի երեխաները մեծանան 2 սենյականոց տան մեջ, ամեն մեկը մի հեաքրքրություն ունենա, ուզի առանձնանալ, հնարավորություն չլինի, երեխաներն ինչ-որ խմբակի ուզեն գնալ, չկարողանանք տանել, չեմ կարող բացատրել՝ ինչ կզգամ։ Ավելի լավ է 1 երեխա ունենաս, բայց որ կարողանաս նրան և՛ լավ  դաստիարակություն տալ, և՛ ամեն ինչով ապահովել, որպեսզի հետո երեխադ քեզ չմեղադրի, որ ընկերները գնում են ֆուտբոլ խաղալու, իսկ ինքը բոթաս չունի։

Միևնույն ժամանակ, ես խիստ եմ իր հետ, Սաշը՝ ոչ։ Եթե ինքը Սաշի հետ է, կամակոր, լկստված երեխա է, եթե ինձ հետ է, գիտի, որ կարող եմ նաև զայրանալ, պատժել, որովհետև չեմ սիրում երես առած, անդաստիարակ երեխաների։

Ինչ վերաբերում է էժան կամ թանկ խաղալիքին՝ ինձ համար դա կապ չունի։ Կարևորը նա ունենա այն, ինչ ուզում է։ Հագուստն էլ պիտի որակյալ լավ լինի։

Ալեքսանդր - Թանկի հարցը չէ։ Եթե մարդը չունի թանկի հնարավորություն, չի նշանակում, որ երեխային պակաս է սիրում, սակայն եթե դու հնարավորություն ունես, պիտի անես։ Ես էլ, Լիլիթն էլ տեսակով այդպիսին ենք, սիրում ենք ունենալ լավը, ձգտում ենք ավելիին, կատարելության։ Բնականաբար, երեխայի վրա դնում ես քո բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներոը, որովհետև նա քո հետնորդն է։

Լիլիթ – Հաճախ, ես նույնիսկ չեմ նայում գնին։ Ես գնում եմ ինչ-որ բան ոչ թե որովհետև բրենդ է կամ թանկ, այլ որովհետև ինձ դուր է գալիս։ Ես 10.000 դրամանոց կոշիկ էլ եմ գնել, նույնիսկ չեմ տեսել՝ ինչ արժե, դուրս եկել է, վերցրել եմ։

Մենք Երևանում փնտրում էինք զարգացման ամենալավ կենտրոնը։ Ի վերջո, ընտրեցինք այն, ինչը հավանեցինք, գինն առհասարակ կարևոր չէր, ուղղակի տեսանք, որ այնտեղ երեխայի համար լավ կլինի։

Ալեքսանդր – Բայց ասեմ, որ որոշ ժամանակ անց կմտածենք երկրորդ երեխայի մասին։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Նկարահանումներն իրականացվել են «Նավապետ քիդ»-ում

 

 

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է
Ամենադիտված