Ղազախ դպրոցականը մենամարտի է հրավիրել Քադիրովի որդիներին (տեսանյութ)
TV10-ամյա Աբայ Թաջիբայը‚ ով քիքբոքսինգով է զբաղվում Ալմաթայում‚ տեսանյութ է ձայնագրել‚ որում մարտի է հրավիրել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի որդիներին: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը:
«Քիքբոքսինգով նա զբաղվում է 8 տարեկանից‚ երբ մենք դեռ ապրում էինք Աստանայում: Այն ժամանակ նա դարձավ չեմպիոն իր հասակակիցների թվում և երկու տարի հետո չեմպիոն դարձավ 10 տարեկանների թվում: Մեկ տարի առաջ «Ախմատ» ակումբում մարտեր է անցկացրել‚ երբ Քադիրովի երեխաները վերցրին «MMA»-ի միակ պրոֆեսիոնալ գոտին 10 տարեկանների համար‚ Աբայը նպատակ դրեց նրանց մարտի հրավիրելու: Այն ժամանակ մենք նրան թույլ չէինք տալիս‚ որովհետև նա մարտ վարելու հմտություն չուներ: Նա լիովին զբաղվեց մարտով և այժմ պատրաստ է»‚- ասել է տղայի հայրը:
Չեչնիայում խառը մարտերի օրենքներով ցուցադրական մենամարտեր տեղի ունեցան 2016 թվականի հոկտեմբերին:
Մանրամասները՝ այստեղ