Շենգավիթ վարչական շրջանում առկա արտադրական տարածքները պետք է լիարժեք ծառայեն իրենց նպատակին. Տարոն Մարգարյան
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն այսօր ներկայացրեց 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. ծրագրերը:
Շենգավիթ վարչական շրջանում առանձնակի կարևորել եմ արդյունեաբերական ներուժի զարգացմանը միտված այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կքաջալերեն թե ներդրողներին, թե կապահովեն տնտեսական աշխուժություն: Վարչական շրջանում առկա արտադրական տարածքները պետք է լիարժեք ծառայեն իրենց նպատակին:
Համոզված եմ, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին: