Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«Տուն տանելու չի՝ քնել ա իմ հետ». Գոռը պարզելով, որ ընկերուհին կույս է, սպանել է նրան վարկաբեկող նախկին ընկերոջը

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը: 1991 թվականին ծնված Գոռ Սարգսյանը սևանցի է, աստվածաբանություն է սովորել, աշխատել է երկաթուղային ոլորտում: Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում: 25-ամյա Գոռը պարզաբանողական հանդիպում է ունեցել պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Պարզաբանման նյութը աղջկա «թեմա» է եղել. խոսքը Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին է: Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել:

Ազատը պարբերաբար փորձեր է կատարել իրենց հարաբերությունները վերականգնելու, սակայն՝ ապարդյուն, աղջիկը տեղի չի տվել: 2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել: Երիտասարդը ցանկացել է աղջկա նախկին ընկերոջ հետ որոշ հարցեր ճշտել: Գոռի նախաձեռնությամբ աղջկա նախկին ու ներկա ընկերների հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում: Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, նա քնել է ինձ հետ»: Գոռն այս բնորոշումը սրտին շատ մոտ է ընդունել: Նա աղջկան վերցրել ու տարել է… բժշկական հետազոտության: Աղջիկն էլ գնացել է: Արդյունքում Գոռը իրազեկվել է, որ աղջիկը կույս է: Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին շատ վիրավորական է թվացել: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա: Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատը մի խումբ ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով: Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռն առանձնապես զրույց չի ծավալել: Նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, սակայն չի բավարարվել աջ աչքի շրջանում Ազատի ստացած վնասվածքով: Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ: Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով: Ազատ Ա.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է: Դատաքննությունը սկսվեց գործում առկա ապացույցների հետազոտումից: Դատարանը հրապարակեց ամբաստանյալի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակցության հետևությունների մասը: Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ: Դատարանը պաշտպանական կողմի պահանջով ավելի մանրամասն անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, համաձայն որի՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»: Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ առանձնացվել են տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք, ըստ եզրակացության, նույնպես էապես ազդել են Սարգսյանի վարքի վրա:

Փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում մեծ հակասություններ կան, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն, սրա հետ կապված՝ պաշտպանական կողմը մտադիր է համապատասխան փուլում հանդես գալ միջնորդությամբ:   Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը: Փորձարարությունը կատարվել է տուժողի ընկերոջ՝ վկա Մուշեղ Խ.-ի մասնակցությամբ: Վկան նշել է, որ 2016 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13-ն անց 30-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում մի անծանոթ երիտասարդի հետ իր համակուրսեցի, գործով տուժող Ազատ Ա.-ն պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում առանձնացել ու դեպի կենսաբանական ֆակուլտետի մասնաշենք քայլելով՝ խոսել է: Նրանք իր տեսադաշտից դուրս են եկել: Հանկարծ վկան տեսել է Ազատ Ա.-ին, վերջինս կուրծքը բռնած՝ առաջ է եկել ու գոռացել է. «Զանգի սկոռի»: Վկան վազել է նրան ընդառաջ ու տեսել է նաև Ազատին հարվածած Գոռ Սարգսյանին, ում ձեռքին 10-15 սմ երկարությամբ դանակ կար: Գոռը համալսարանի մասնաշենքի աջ կողմով վազելով հեռացել է դեպի Չարենցի փողոց: Հրապարկվեց անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արձանագրությունը: Տուժողի ընկերոջը՝ վկա Վազգեն Կ.-ին ճանաչման են ներկայացվել չորս երիտասարդներ, վկան ճանաչել է ձախից չորրորդին՝ Գոռ Սարգսյանին: Նա ասել է, թե Գոռին ճանաչել է արտաքին տեսքից, դիմագծերից, հագուստից: Ազատն այդ երիտասարդի հետ առանձնացած խոսում էր, մի քանի րոպե անց վկան տեսել է Ազատին, ում ձախ կողքից արյուն էր հոսում: Ազատը գոռացել է. «Սկոռի կանչեք, մեռնում եմ»: Հրապարակվեց Գոռ Սարգսյանի՝ ինքնակամ ոստիկանության բաժին ներկայանալու մասին արձանագրությունը: Գոռը հայտնել է, որ դանակահարել է Ազատ Ա.-ին: Դատարանում հետազոտվեցին մեղադրական եզրակացությամբ ապացույց ճանաչված չորս լազերային սկավառակներից երեքը: Չորրորդը կհետազոտվի հաջորդ նիստին, երբ մասնագետ կհրավիրվի, ով դատարանի համակարգիչը կապահովի համապատասխան ծրագրով: Հետազոտված առաջին սկավառակի վրա ԵՊՀ անվտանգության ծառայության համապատասխան տեսախցիկի նկարահանած տեսանյութն էր՝ որտեղ ֆիքսվել էր նաև դեպքի պահին դեպքի վայրի մոտակայքի անցուդարձը: Բուն դանակահարության վայրը տեսախցիկի տեսադաշտից դուրս էր: Տեսանյութում երևում է, որ մի խումբ տղաներ գնում-գալիս են, երկուսը առանձնանում են, հետո մեկը վազելով հեռանում է, իսկ մեկը առաջ է գալիս ու ընկնում է գետնին: Տղաների խումբը շրջապատում է նրան: Տեսանյութի վրա րոպեներով ու վայրկյաններով ֆիքսված է այդ վայրում կատարված ամբողջ տեղաշարժը: Դանակահարված Ազատ Ա.-ն առաջ է գալիս ու գետնին է ընկնում ժամը 13-ն անց 24 րոպեին: Հետազոտվեց շտապօգնության կայանի տրամադրած ձայնագրությունը, համաձայն որի՝ 13-ն անց 30-ից շտապօգնություն իրար հետևից երեք հոգի են զանգել ու հայտնել են, որ ԵՊՀ-ի մոտ երիտասարդ է դանակահարվել և արնաքամ է լինում: Հետազոտվեց Գոռ Սարգսյանի հարցաքննության տեսագրությունը, որը կատարել էր նախաքննական մարմինը: Գոռը հայտնում է, որ Ազատը վարկաբեկել է իր ընկերուհուն, ով հրաժարվել էր նրա հետ ընկերություն անել: Ազատը աղջկան սպառնացել է, թե նրա մասին վատ բաներ կտարածի, ու՝ տարածել է, ընդհուպ՝ ասել է, թե ինքը «քնել է այդ աղջկա հետ, նա կույս չէ»:

Գոռը բժշկական ստուգման է տարել աղջկան, համոզվել, որ Ազատը նրան վարկաբեկում է: «Ասի՝ մի ձև պատժեմ Ազատին: Ուզում էի ծեծեմ ու ստիպեմ, որ գնա իրենց համալսարան ու բոլորի ներկայությամբ աղջկանից ներողություն խնդրի… Նենց չէր, որ չէի կարա ծեծեմ… Բայց ինքը ջոգեց, որ իրան ուզում եմ ծեծեմ: Ես ջոգի, որ ինքն ա ուզում ինձ խփի՝ նրա պահելաձևից ջոգեցի: Գլխով խփեցի նրան, հետո, ինքնըստինքյան, դե՝ դանակը ջեբս էր… երկու անգամ խփեցի դանակով…»: Դանակահարությունից հետո Ազատը դիմել է փախուստի: Նա տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, այնտեղ ինչ-որ աղբի մեջ է նետել դանակը, հետո գնացել է կայարան… Իրեղեն ապացույցների զննությունը, ինչպես նաև չորրորդ սկավառակի հետազոտությունը դատարանը կկատարի հաջորդ դատական նիստին:

Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ : 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված