Մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը. Տարոն Մարգարյան
ՔաղաքականությունՇարունակվում են աշխատանքային այցերս վարչական շրջաններ: Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրեց 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Վերջին տարիներին մենք սկսեցինք բավականին հավակնոտ ծրագրեր կյանքի կոչել կրթության ոլորտում, ինչի արդյունքում Երևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններ վերակառուցման ու գույքի թարմացման հնարավորություն ունեցան: Եվ, իսկապես, ողջունելի է, որ մեր այս աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունենում նաև մասնավոր կառույցները:
Երևանի զարգացման հնգամյա ծրագրով մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը: Սրանք աշխատանքներ են, որոնք կյանքի կոչելու համար վարչական շրջանների աշխատակազմերը պետք է ամենօրյա հետևողականություն ցուցաբերեն:
Ի վերջո, մրցունակ Երևան ունենալու առաջին նախապայմանը հենց որակյալ կրթության ապահովումն է: