Երևանի ավագանու նիստին «Երկիր ծիրանի»-ն խախտեց էթիկայի բոլոր նորմերը
ՔաղաքականությունShabat.am-ը գրում է.
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները մեծ իրարանցում առաջացրին՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը:
«Երկիր ծիրանի»-ի անդամներն իրենց հետ ապակյա տարաներով կոյուղաջուր էին բերել՝ գարշահոտությունը տարածելով դահլիճում: Նրանց խոսքով՝ նման գարշահոտություն ամեն օր շնչում են Նուբարաշենի 4 շենքի բնակիչները:
Երբ ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որպեսզի տա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու մյուս անդամները վեր կացան՝ նրան դա արգելելու: Արդյունքում ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ:
«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք սկսվեց: Նիստն ընդմիջվեց, ժամանեցին ոստիկանության աշխատակիցներ՝ փորձելով դուրս բերել «Երկիր ծիրանի»-ի անդամներին: