Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցն այսուհետ կկրի Կոնստանտին Օրբելյանի անունը
ՀասարակությունՓետրվարի 13-ին գումարված Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում ավագանու անդամները հավանություն են տվել «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ անվանափոխելու մասին որոշման նախագծին: Ըստ այդմ, նաև համապատասխան փոփոխություն է կատարվել վերոնշյալ դպրոցի կանոնադրության մեջ: