Հանձնարարականներս Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին վերաբերում էին կանաչ տարածքների ավելացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը. Տարոն Մարգարյան
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այսօր ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը:
Հանձնարարականներս Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին վերաբերում էին զբոսաշրջության զարգացման, կանաչ տարածքների ավելացման, ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Ակնկալում եմ թիմից ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք: