Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց


Տարոն Մարգարյան. «Մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար»

Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: 

Նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ ամենօրյա համագործակցությունն է եղել նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում աշխատանքներ են տարվել ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով: Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կարապի լճի հարակից տարածքների բարեկարգման շրջանակում: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արա Սադոյանը նշել է, որ, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, հետևողական քայլեր կձեռնարկվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ: 
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է նախորդ տարվա համեմատ հետևողականորեն ընդլայնել կատարվող ծրագրերի ծավալներն ու շրջանակները, ինչը որպես հստակ աշխատակարգ մշտապես առաջադրվում է Ձեր կողմից: Ամենօրյա աշխատանքներ կտարվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու ուղղությամբ: Վարչական շրջանում ներդրումային ծրագրերի մասով այսօր ակտիվ աշխատանքներ են տարվում հյուրանոցային համալիրների կառուցման ուղղությամբ: Այս տարի վերակառուցումից հետո մասնավորի կողմից շահագործման կհանձնվի նաև երկու բարեկարգ ու հարմարավետ զբոսայգի, որն անչափ սպասված ծրագիր էր մեր բնակիչների համար», - նշել է Արա Սադոյանը: 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդիրը:
«Վերջին տարիներին մենք հետևողական աշխատանքներ ենք իրականացնում Երևանի կենտրոնը ավտոտրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով: Ճանապարհաշինական խոշոր ծրագրերին զուգահեռ՝ այսօր արդեն տարբերակներ ենք քննարկում նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման ու Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ որոշ փողոցներում երթևեկության կազմակերպման հարցում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ճիշտ լուծումների արդյունքում մենք զգալիորեն կնվազեցնենք այն անհարմարավետությունը, որն այսօր առկա է մայրաքաղաքի կենտրոնում», - ընդգծել է քաղաքապետը: 
Անդրադառնալով կանաչ տարածքների ընդլայնմանն ու խնամքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել այս հարցը:
«Մենք պետք է տարեցտարի կրկնապատկենք աշխատանքները կանաչ գոտիների ընդլայնման ու պատշաճ խնամքի ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանը մայրաքաղաքի դեմքն է, ու ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ շատ անելիքներ ունեն: Բոլոր գործիքները տրված են, որ անբարեխիղճ տնտեսվարողին կամ վարձակալին ստիպեք պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, հարկավոր է կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում: Այս հարցում անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք: Համոզված եմ, որ մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը: 
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ընդգծելով, որ Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ հենց քաղաքի բնակիչների համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին
Ամենադիտված