Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքթս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները: