Էրեբունիում հարկավոր է ակտիվացնել զբոսաշրջության ու արտադրական ներուժի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը. Տարոն Մարգարյան
BlogԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Էրեբունի վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում :
Երևանի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում այսօր հանդիպել եմ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ: Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը:
Էրեբունի վարչական շրջանում հարկավոր է ակտիվացնել զբոսաշրջության ու արտադրական ներուժի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը:
Պահանջս է աշխատակազմից լինել ակտիվ, նախաձեռնող, սրտացավ՝ առաջարկելով այնպիսի ծրագրեր, որոնք առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնեն Էրեբունի վարչական շրջանի միջավայրը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար: