Դավթաշենում այսօր ստեղծվել է բավականին բարենպաստ գործարար միջավայր, ինչը պետք է պահպանել ու զարգացնել. Տարոն Մարգարյան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Դավթաշեն վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում.
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն այսօր ներկայացրեց 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Մոտեցումս վարչական շրջանի աշխատակազմին հետևյալն էր. ուշադրություն դարձնել երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:
Դավթաշեն վարչական շրջանում այսօր ստեղծվել է բավականին բարենպաստ գործարար միջավայր, ինչը պետք է պահպանել ու զարգացնել՝ խրախուսելով մասնավոր հատվածին ներդրումներ իրականացնել վարչական շրջանում: