Փետրվարի 7-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան սիթի սենթր» հյուրանոցի «Միլանո» կոնֆերանս դահլիճում տեղի կունենա դանիացի մասնագետների մամուլի ասուլիս
ՀասարակությունՓետրվարի 6-8 Երևանում են գտնվելու քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքտս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ու ծրագրերի տնօրեն Օլա Գուստաֆսսոնը: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները:
Փետրվարի 7-ին՝ ժամը 16.30-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան սիթի սենթր» հյուրանոցի «Միլանո» կոնֆերանս դահլիճում տեղի կունենա դանիացի մասնագետների մամուլի ասուլիսը: Ասուլիսի ավարտից հետո, նույն դահլիճում, ժամը 17.00-ին Հենրիեթ Վամբերգն ու Օլա Գուստաֆսսոնը հանդես կգան «Քաղաքներ մարդկանց համար» թեմայով դասախոսությամբ:
Հարկ է նշել, որ դանիացի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու Յան Գեյլի կողմից հիմնադրված «Gehl Architects» ընկերությունն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները: