«Երդվում եմ նման բան չի եղել». Արմեն Սարգսյանի թիկնապահը բացում է փակագծերը
TVՀայաստանի նախագահի անվտանգության վարչության նախկին աշխատակից Արշակ Ղազարյանը, ով եղել է ինչպես նախագահներ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ վարչապետ Արմեն Սարգսյանի թիկնապահը, հերքում է լուրերն այն մասին, թե Վազգեն Սարգսյանը ծեծել է Արմեն Սարգսյանին։ Նա նաեւ մանրամասներ է պատմում ինչպես Վարչապետ Արմեն Սարգսյանի, այնպես էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր աշխատանքային տարիների մասին։