Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 529 վնասված լուսատու: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է արտաքին լուսավորության ցանցի 1 հենասյուն, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդերի ապամոնտաժման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: