Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք
ՀասարակությունՀունվարի 20-ին Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են ներքին շաբաթօրյակներ, որի արդյունքում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել շուրջ 235 բակային տարածք, ինչպես նաև մի շարք այգիներ, պուրակներ և ճանապարհներին հարող տարածքներ:
Ամենշաբաթյա ներքին շաբաթօրյակներն իրականացվում են Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով: Աշխատանքներին օժանդակում են նաև կանաչապատման ընկերություններն ու համատիրությունները: