Ինչ է կատարվում Թեղուտի հանքավայրում
ՀասարակությունՀավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը:
Ըստ որոշ տեղեկությունների այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են իրավապահ մարմինների ներգրավմամբ կանխել:
Թեղուտի հանքավայրի շահագործման և շինարարության թույլտվություն տվողները, շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացրած մարմինները, բնապահպանության նախարարությունը, վերջապես կառավարությունը պետք է հրատապ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը այս ամենի մասին:
Մենք իրավունք ունենք տեղեկանալու, թե ինչ ծավալի աղտոտման հետ գործ ունենք, ինչպիսին է թափոնների արտահոսքի հետևանքով շրջական միջավայրին հասցված վնասը, վերջապեձս ամենակարևորը բնակչության առողջության վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ: Նաև անհրաժեշտ տեղեկություններ ներկայացրեք կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ, նաև բնակչությանը ցուցումներ և խորհուրդներ պետք է տրամադրվեն հնարավոր թունավորումներից խուսափելու և պաշտպանվելու նպատակով