Օրվա աստղագուշակը

 

Խոյ

Հույսը դրեք ընկերների վրա. այսօր նրանք պատրաստ են ձեզ օգնել: Ինքնուրույն աշխատանքը դժվար թե ձեզ ցանկալի արդյունքների բերի: «Ընկերականով» արվում է այն, ինչը հնարավոր չէ անել փողով: Օրը հարմար է ժամանակակից տեխնիկայով, բարդ գործիքների հետ աշխատելու համար:

Այսօր դուք հակված եք եսասիրական դրսևորումների, ընդ որում` ձեզ հաջողվում է ձեր շուրջը հավաքել մարդկանց, որոնք մտահոգված են միայն ձեր բարօրությամբ: Դուք ձեզ դրսևորում եք որպես գերազանց ղեկավար, ցուցաբերում անզուգական լիդերական որակներ:

Ցուլ

Այսօր դուք շատ պատվախնդիր եք և ամենևին չեք ցանկանում բավարարվել քչով: Ձեր վաստակի ճանաչումը, թեկուզև ոչ շատ անկեղծ` ահա թե ինչի կարիքը դուք ունեք: Երբ ձեզ գովաբանում են, դուք կարծես «ծաղկում» եք, իսկ առանց դրա` ակնհայտորեն «թոշնում»: Սակայն ձեզ միշտ չէ, որ հաջողվում է տարբերել անկեղծ հիացմունքը անթաքույց շողոքորթությունից: Միգուցե, նաև դրանով կարող են պայմանավորված լինել հնարավոր ֆինանսական կորուստները:

Ձգտելով բարելավել ոչ միայն ձեր կյանքը, այլև ուրիշներինը՝ դուք երբեմն ձեզ անվայելուչ բաներ եք թույլ տալիս և խիստ վրդովվում եք, երբ դրա մասին հիշեցնում են:

Երկվորյակներ

Օրը դասավորվում է բավական հաջող: Դուք օգտվում եք ուրիշի փորձից, վերլուծում այլոց սխալները և խուսափում սեփականից: Միակ բանը, որը կարող է ձեզ վնասել, դա ձեր լեզուն է` դուք չափից ավելի ավելորդ բաներ եք խոսում, ընդ որում` այնպիսի մարդկանց հետ, ում հետ ընդհանրապես, ավելի լավ կլիներ չշփվել:

Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ, և որքան ավելի բարդ է ուսումնասիրվող ճյուղը, այնքան ավելի հաջողությամբ եք հաղթահարում դրա նրբությունները: Հաջող են ընթանում նաև պրոֆեսիոնալ բանավեճերը, դուք ոչ միայն ուղղակի լսում եք, այլև հետևություններ եք անում ձեր զրուցակիցների ասածներից:

Խեցգետին

Այսօր դուք սուր զգացումների, կրքերի և ռոմանտիկայի կարիք ունեք և պատահական չէ, որ դառնում եք բազմաթիվ արկածների մասնակիցը: Պատահական սիրախաղը ձեզ կարող է իրական սեր թվալ, և դուք դեռ երկար ժամանակ չեք բաժանվի այդ մոլորությունից: Դրա հետ մեկտեղ դուք հեշտությամբ եք ընկնում շրջապատի ազդեցության տակ, լրջորեն կարող եք հրապուրվել այնպիսի մեկով, ում մասին ուղղակի ինչ-որ լավ բան եք լսել:

Օրը օգտական կլինի անցկացնել մտերիմ մարդկանց, ընտանիքի անդամների շրջապատում: Պահանջվածության զգացումն այսօր ձեզ համար կարևոր է:

Առյուծ

Դուք չեք խուսափում դժվարություններից, և դա շատ տեղին է, քանի որ այսօր դրանք անպայման կծագեն: Ձեր հնարամտությունը օգնում է դուրս գալ այնպիսի իրավիճակներից, որ անբարյացակամների բերանները զարմանքից բաց է մնում: Հարկ է նշել, որ այսօր ձեր անզուգական ունակությունները դուք կիրառում եք միայն առաքինի նպատակներով:

Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու, վիճած ազգականներին հաշտեցնելու համար: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելը հնարավոր կլնի միայն այն ժամանակ, եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:

Կույս

Ընդհանուր առմամբ, հաջող օր է, սակայն մանր թյուրիմացությունները չեն բացառվում: Ձգտեք բոլոր ծագող խնդիրները լուծել որքան հնարավոր է արագ` առանց հետաձգելու: Ձեզ դուր է գալիս համախոհներով շրջապատված լինելը, նրանց խրախուսանքն ու աջակցությունը ստանալը, սակայն ինքնուրույն քայլերն ավելի արդյունավետ են ստացվում, քան համատեղ գործողությունները:

Անձնական հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, մտերիմ մարդկանց հետ շփումները ուրախացնում են: Հնարավոր են հեռավոր ազգականների այցելություններ, հանդիպումը հաճելի պահեր կպարգևի:

Կշեռք

Բարենապաստ օր է գործնական շփումների համար, դուք հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Կարելի է հմայել գործընկերներին` ձեզ համար համագործակցության առավել ձեռնտու պայմանների հասնելու նպատակով: Ձեր ընդունած որոշումները օրիգինալ են, իսկ գործողությունները կարող են շատերին ճչացող և արտառոց թվալ, սակայն ոչ ոք դրա համար ձեզ չի քննադատի:

Եթե այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսեն, ապա դրանք կզարգանան շատ արագ: Մտերիմ մարդկանց կարող են կասկածելի թվալ ձեր չափից ավելի անկեղծ խոստովանությունները:

Կարիճ

Դուք այսօր ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում առանց խանդավառության, այդ իսկ պատճառով էլ հաջողությունները բավական համեստ են: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունն են միայն ձեզ հնարավորություն տալիս խուսափել շրջապատի հետ խնդիրներ ունենալուց, անգամ` եթե դուք նրանց հետ ամեն ինչում չէ, որ համաձայն եք: Բացառված չէ, որ դուք հակված լինեք հրաժարվել գայթակղիչ գործնական առաջարկներից, միայն ձեր ծուլության պատճառով:

Ձեր նպատակներն ու գերակայությունները փոխվում են, այդ մետամորֆոզները միշտ չէ, որ հասկանալի են շրջապատին, և բազմաթիվ հարցականներ են ծագում: Օրվա ընթացքում ստիպված եք ինչ-որ տհաճ, սակայն անհրաժեշտ խոսակցություններ վարել:

Աղեղնավոր

Բարենպաստ է էմոցիոնալ ֆոնը, դուք հիանալի տրամադրություն ունեք, չեք կորցնում ձեր լավատեսությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Ձեր հետ է հաճելի է գործ բռնելը, դրա համար էլ հեշտությամբ եք գտնում նոր գործընկերներ, համախոհներ ու ընկերներ:

Այսօր կարելի է մի լավ ուրախանալ, հաճելի ժամանակ անցկացնել աշխարհիկ միջոցառմանը, հիանալի հանգստանալ ընկերների միջավայրում: Իսկ ահա եթե մնաք տանը` հաստատ կձանձրանաք, քանի որ դուք միայն իրավիճակի փոփոխման կարիք ունեք: Չչարաշահեք ալկոհոլը` այսօր այն ձեզ համար հատկապես վտանգավոր է:

Այծեղջյուր

Պրոֆեսիոնալ առումով բեղմնավոր օր է: Ձեզ հաջողվում է կարգավորել ֆինանսական գործերը, հարթել ունեցվածքին վերաբերող վիճելի հարցերը: Ոչ ոքի չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել, դուք պահպանում եք սառնասրտություն և ողջախոհություն` անգամ, եթե շուրջբոլորը խառնաշփոթ է: Ցանկացած գործի դուք չափազանց լուրջ եք վերաբերում, ինչը հաջողության գրավական է դառնում:

Դուք հաճախ եք չափից ավելի համառ ու անկոտրում լինում. աշխատավայրում դա խիստ տեղին է, իսկ ահա մտերիմների հետ հարաբերությւոնների վրա դա լավագույն ձևով չի անդրադառնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքում:

Ջրհոս

Այսօր բավական բարդ են ընթանում մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք չեք համարձակվում պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ մտահոգում և անհանգստացնում է, լռում եք` երբ պետք է բարձրաձայնել ձեր ցանկությունների մասին: Վեճերից, միգուցե, հնարավոր լինի խուսափել, սակայն փոխադարձ դժգոհությունից, թաքնված վիրավորանքներից` դժվար թե:

Փոխարենը դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Ցանկացած, անգամ` ամենաբարդ խնդիրները դուք կլուծեք մյուսներից շատ ավելի արագ և արդյունավետ, դրա հետ մեկտեղ էլ` սիրով ձեզ վրա կվերցնեք պատասխանատվության մեծ բեռ:

Ձկներ

Այսօր հեշտ չի լինի հանգստություն պահպանելը. օրը չափազանց հակասական է, և ձեզ տանջում են կասկածներն ու անհասկանալի տագնապները: Դուք չափից ավելի շատ եք հույսը դնում ուրիշների վրա, անում եք ամեն ինչ, որ խուսափեք ինքնուրույն որոշումներ կայացնելուց: Չի բացառված, որ «փախչեք» իրականությունից դեպի ձեր երազանքները` փոխանակ փորձեք փոխել իրավիճակը:


Ձեզ կփրկեն մտերիմ մարդկանց հետ շփումները, իսկ նրանց աջակցությունն անգնահատելի կլինի: Հենց որ զգաք, որ վտանգ չի սպառնում, շատ հարցերի պատասխանները ձեր գլխում իրենք իրենց կծնվեն:

 
Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով. Երևանի քաղաքապետը` Ժուռնալիստների միության նախագահին Տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով. Երևանի քաղաքապետը` Ժուռնալիստների միության նախագահին Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ Աղմկահարույց և հուզիչ եթեր Կիսաբացի տաղավարում. Անահիտը մեծացել է առանց մոր և 13 տարեկանում դարձել է կին…իսկ թե հետո ինչ է եղել..բոլորն են հուզված, տղամարդը ուղիղ եթերում լացում է, առանց արցունք անհնար է դիտել 7 տհաճ բան, որ կարող է առաջանալ նրանց մոտ, ովքեր հազվադեպ են հարաբերություն ունենում Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարեն, այսօր ամուսնացավ Ոտքերդ փաթաթիր փայլաթիթեղով ու սպասիր մի քանի ժամ. արդյունքն ապշեցնում է Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել Ինչ անել գերամուր եղունգներ ունենալու համար Փոքրիկին ճիշտ լողացնելու սկզբունքերը Հարբած ծնողներն ուղիղ եթերում սեքսով են զբաղվել իրենց 3-ամյա աղջկա աչքի առաջ (Photo, Video, ) Փետրվարի 20-ի աստղագուշակ Տիբեթական հորոսկոպ. իմացիր ճակատագիրդ 97% ճշգրտությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ Ամենաբարդ թեստը, որը կարող են անցնել միմիայն ամենուշադիրները․ Կարո՞ղ եք գտնել նկարում թաքնված 6 զինվորներին Ճշմարիտ աստղագուշակ Գնչուներից. ինչ է պատրաստել ճակատագիրը քեզ համար (Video) Ժյուրիի անդամները թերագնահատեցին 81-ամյա կնոջը, սակայն երբ նա սկսեց երգել, բոլորն ուղղակի ապշեցին Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Երազների նշանակությունը Ո՞վ է Մելինե Դալուզյանի կինը . Նրա անունը Լիլիթ է (Բացառիկ ֆոտոշարք) Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում հենց հարսանեկան արարողության ժամանակ,սակայն փեսացուն ոչ մի դերակատարում չի ունենում,երբ տեսնեք ով է դա անում զարմանքից քար կկտրեք Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար»
Ամենաընթերցված
Տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյությու... Տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյությու... Եղանակային անակնկալները շարունակվում են . Փետրվարի... Նուբարաշենցիների խնդիրը՝ ֆեմինիստուհիների գոռգոռոց... «Արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են միջա... Զարուհու ֆրակցիայի անդամները կարծես հոգեբուժի կարի... Էրեբունիում հարկավոր է ակտիվացնել զբոսաշրջության ո... «Հավատս չի գալիս, որ ստիպված էի լինելու հրաժարվել ... Կենտրոն վարչական շրջանը լիկբեզի կարիք ունի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների անգրագետ գոր... Կենտրոն վարչական շրջանը սպորտային համալիրը չի տարբ... Իր կնոջը թողած. ու՞մ հետևից է վազում Մովսես Երեմյա... Պետերբուրգում անփորձ մարմնավաճառը խեղդվել է պահպան... Հյուրանոցային համալիրում տղամարդը դանակահարել է եղ... Ինչ կապ կա Շանել Սյուզիի և Դալարիկի Ժուժուի միջև Տեսեք թե, որ ակումբ է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի խոսքը ինչպես միշտ համակցվեց գործի... Արգամ Աբրահամյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը...
website by Sargssyan