Առեղծվածներ. Բերմունդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյունիՀյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է։

«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. երբեմն անհետանում են նավեր ու օդանավեր՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու։ Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր։ Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն։ «Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսիժամանակներից, երբ նա 1492 թվականին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը։ Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք՝ համարժեք խորհրդավոր անհետացման։ «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է։ Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ՝ իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ։ Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին։ Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած՝ իր հետ տանելով նավերը։ Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների։ Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք։ Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում։ Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները։ Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ։ Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են։ Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում։ Բացի այդ՝ օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության։ Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ։

Նյութի շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ:

Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է Ժամանակ չունեցա մտածելու՝ արդյո՞ք ճիշտ եմ անում. Լուսինե Թովմասյանը՝ ամուսնության մասին 10 հայ աստղեր, որոնք այժմ ավելի գեղեցիկ են, քան երիտասարդ հասակում Սկանդալ. Տեսեք, թե ով է հավակնում Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ներկայացնել և ի՞նչ երգով 20 անկեղծ նկարազարդում այն մասին, թե ինչպես է փոխվում կյանքը ծնող դառնալուց հետո Պերեսը Մենդեշին հայտնել է, որ Ռոնալդուի համար նոր ակումբ փնտրի Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ» Հռիփսիմե Հակոբյանը յուրահատուկ լուսանկար է հրապարակել Դուբայից Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց Հունվարի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 52 երեխա Իգլեսիասն ու Կուրնիկովան առաջին անգամ ցուցադրել են իրենց երեխաներին Հայ աստղեր, ովքեր պլաստիկ վիրահատություններ չեն արել 40-ամյա կինն սպանել է իր նորածնին Ակաշը Միթթին դուրս է հանում հասարակած տնից եվ օգնում Ռաթորի և Կանհաի հետ միասին Տեսեք, թե ինչ թանկարժեք ու շքեղ ոսկյա շղթա է կրում Անատի Սաքանյանը Սուսաննա Պետրասյանի դուստրը գնալով հայրիկին է նմանվում (լուսանկար) Իմ և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունները շատ ջերմ ու տաք են. Մարտ Բաբայան Ինչպես է Միթին իմանում ողջ ճշմարտությունը, և ինչպես են նրան տուն բերում Նրանք ձայներ լսեցին գետնի տակից․ այն, ինչ տղամարդը հանեց այս ճեղքի միջից, պարզապես ապշեցնող է Զույգին նկարահանել են ընթացող տաքսու մեջ սեքս անելիս (Video 18+) Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու համար շատ խիստ կպատժվեք Օրվա աստղագուշակը Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից
Ամենաընթերցված
Տեսեք թե, որ ակումբ է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի խոսքը ինչպես միշտ համակցվեց գործի... Արգամ Աբրահամյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը... «Է՜՜խխխ ուր է Հայաստանում մարդ». իրեն հաղորդավարու... Առաջարկվում է Երևանում ունենալ Զարուհու նրբանցք Վերջապես. Էմմին ամուսնու հետ լուսանկար է հրապարակե... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությամբ. ... Տաթևիկ Ադումյանին և Վաչե Ամարյանին կրկին միասին են... Ալինա Մարտիրոսյանը ամուսնու հետ նոր լուսանկար է հր... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այսօրվ... Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ին... Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Տե... Ինչո՞ւ է ՊԵԿ-ի «հատուկ գործողությունների» թիրախում... Ստիպել աշխարհին հայկական սպորտին վերաբերվել «հավաս... Տարոն Մարգարյանը շնորհավորել է Սոցիալական աշխատող... Հայաստանն ու Գազպրոմի վտանգները․տնտեսական լիկբեզ Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկ... Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց ցանկացած խնդրին լո...
website by Sargssyan