Պղտոր ջրում ձուկ բռնողները

Հասկանալի է, որ հետտոնական փուլում կա լրատվության սով: Ելնելով այդ հանգամանքից, մի շարք լրատվական կայքեր և պարբերական մամուլի ներկայացուցիչներ, դիմում են բազմաթիվ հնարքների, որպեսզի այսպես ասած՝ ընթերցվող տեղեկատվություն մատուցեն սպառողներին:

Շատ հաճախ, այդ հնարամիտները չեն կանգնում կեղտոտ միջոցների առաջ: Իհարկե նրանք, դժվար թե կարդացած լինեն Մաքիավելլի, որպեսզի իմանան, թե ինչ է նշանակում՝ նպատակն արդարացնում է միջոցներն ասույթը: Եթե անգամ կարդացել են, ապա հաստատապես չեն էլ հասկացել:

Նման մի հրապարակման ականատես եղանք այսօր, որը վերաբերվում էր Ըմբշամարտի ֆեդերացիային և ըմբիշների ֆինանսական միջոցներին: Ավելի շուտ՝ այդ միջոցների բացակայությանը: Ըստ հրապարակման, ըմբիշներն իրենց  միջոցներով են գնում մրցաշարերի, իսկ ֆեդերացիայի աշխատակիցները գումարներ չեն ստանում: Հրապարակման մեջ քննարկվում էր նաև Գյումրու ըմբշամարտի դպրոցի հարցը:

Այլևայլությունների մեջ չընկնելով, միանգամից ասենք, որ այս խնդիրները կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Թե ինչ է արել ու ինչ է շարունակում անել Ծառուկյանը հայկական սպորտի համար, ոչ մեկ հրապարակման նյութ է, ոչ էլ՝ առանձին շարքի: Ժողովածուն անգամ չի բավականացնի այդ ամենին: Փաստը կայանում է նրանում, որ ինչպես սպորտի մյուս ոլորտները, այս մեկը ևս, գտնվում է բարերարի հոգածության տակ: Ասվածի վառ ապացույցը թերևս հենց հոդվածագրի մերկապարանոց պնդումներն են: Նա չի կարողանում գեթ մեկ հիմնավորում բերել իր ասածների համար:

Ավելի զավեշտալի է Գյումրու մարզադպրոցի խնդրի ներկայացումը: Հոդվածագիրը շփոթում է Գագիկ Ծառուկյանին և պետությանը, տվյալ դեպքում՝ կառավարությանը: Մարզադպրոցները, կամ նմանատիպ շինությունները, հիմնականում նստած են համայնքապետարանների բալանսներին, ասել կուզե՝ ենթակա են կառավարությանն ինչպես ծախսային, այնպես էլ՝ հոգածության և շենքերի խնամքի առումով: Այդ աշխատանքներն առանձին անհատների պարտականությունների մեջ չեն մտնում: Սա թերևս լավ կանեն յուրացնեն բոլորը, որ մինչ բարերարներին ինչ-որ պահանջներ ներկայացնելը, պահանջատեր լինեն սեփական կառավարությունից:

Սակայն հոդվածագրի ֆանտազիան այսքանով չի սահմանափակվում: Նա իր երևակայությունն ավելի է զարգացնում ու փորձում է հակասություն տեսնել Ծառուկյան-Սամվել Կարապետյան հարաբերություններում: Այստեղ թերևս տեղին է հոդվածի վերնագիրը՝ հարկ չկա, պղտոր ջրում ձուկ որսալու:

Հարություն Մարգարյան

Խաղադրույքի գործակիցը բարձրացնե՞լ. Վիվառոյում հնարավոր է Ժամանակ չունեցա մտածելու՝ արդյո՞ք ճիշտ եմ անում. Լուսինե Թովմասյանը՝ ամուսնության մասին 10 հայ աստղեր, որոնք այժմ ավելի գեղեցիկ են, քան երիտասարդ հասակում Սկանդալ. Տեսեք, թե ով է հավակնում Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ներկայացնել և ի՞նչ երգով 20 անկեղծ նկարազարդում այն մասին, թե ինչպես է փոխվում կյանքը ծնող դառնալուց հետո Պերեսը Մենդեշին հայտնել է, որ Ռոնալդուի համար նոր ակումբ փնտրի Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ» Հռիփսիմե Հակոբյանը յուրահատուկ լուսանկար է հրապարակել Դուբայից Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց Հունվարի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 52 երեխա Իգլեսիասն ու Կուրնիկովան առաջին անգամ ցուցադրել են իրենց երեխաներին Հայ աստղեր, ովքեր պլաստիկ վիրահատություններ չեն արել 40-ամյա կինն սպանել է իր նորածնին Ակաշը Միթթին դուրս է հանում հասարակած տնից եվ օգնում Ռաթորի և Կանհաի հետ միասին Տեսեք, թե ինչ թանկարժեք ու շքեղ ոսկյա շղթա է կրում Անատի Սաքանյանը Սուսաննա Պետրասյանի դուստրը գնալով հայրիկին է նմանվում (լուսանկար) Իմ և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունները շատ ջերմ ու տաք են. Մարտ Բաբայան Ինչպես է Միթին իմանում ողջ ճշմարտությունը, և ինչպես են նրան տուն բերում Նրանք ձայներ լսեցին գետնի տակից․ այն, ինչ տղամարդը հանեց այս ճեղքի միջից, պարզապես ապշեցնող է Զույգին նկարահանել են ընթացող տաքսու մեջ սեքս անելիս (Video 18+) Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու համար շատ խիստ կպատժվեք Օրվա աստղագուշակը Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից
Ամենաընթերցված
Տեսեք թե, որ ակումբ է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի խոսքը ինչպես միշտ համակցվեց գործի... Արգամ Աբրահամյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը... «Է՜՜խխխ ուր է Հայաստանում մարդ». իրեն հաղորդավարու... Առաջարկվում է Երևանում ունենալ Զարուհու նրբանցք Վերջապես. Էմմին ամուսնու հետ լուսանկար է հրապարակե... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությամբ. ... Տաթևիկ Ադումյանին և Վաչե Ամարյանին կրկին միասին են... Ալինա Մարտիրոսյանը ամուսնու հետ նոր լուսանկար է հր... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այսօրվ... Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ին... Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Տե... Ինչո՞ւ է ՊԵԿ-ի «հատուկ գործողությունների» թիրախում... Ստիպել աշխարհին հայկական սպորտին վերաբերվել «հավաս... Տարոն Մարգարյանը շնորհավորել է Սոցիալական աշխատող... Հայաստանն ու Գազպրոմի վտանգները․տնտեսական լիկբեզ Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկ... Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց ցանկացած խնդրին լո...
website by Sargssyan