Երևանի քաղաքապետի համար անընդունելի է ավագանու նիստի ընթացակարգի խախտումը
Ուշադրության կենտրոնումԱվագանու նիստի ընթացքում շարունակվում է քննարկվել բնակարանների անհատույց տրամադրման վերաբերյալ հարցերը: Հարցերի քննարկման ընթացքում կարող էր առաջանալ կոնֆլիկտային իրավիճակ Ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի և Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի միջև, եթե նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանցից յուրաքանչյուրին ևս մեկ անգամ չհիշեցներ օրենքով նրանց լիազորված իրավունքների ու պարտակությունների վերաբերյալ: