Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ այսօր ստորագրեցինք 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը. Տարոն Մարգարյան
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել
Իմ գործընկեր, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ այսօր ստորագրեցինք
2018-2021թթ. համագործակցության ծրագիրը, որը, վստահ եմ,
գործնական նոր որակ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացմանը:
Նախատեսում ենք առավել ընդլայնել առկա համագործակցությունը հատկապես առևտրատնտեսական կապերի, ժամանակակից տեխնոլոգիաների, տրանսպորտի, քաղաքաշինության, զբոսաշրջության, կրթության, առողջապահության, մշակույթի ուղղություններով։