Սերգեյ Բագրատյան. «Ոչ մի միջադեպ չի եղել՝ մենք մեկ և միասնական թիմ ենք»
ՔաղաքականությունԵրեկ մամուլում լուրեր հրապարակվեցին, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Արթուր Մանուկյանի միջև խորհրդարանում ծեծկռտուք է եղել: Ըստ այդ լուրերի՝ միջադեպը եղել է Սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունից հետո, որը բոյկոտել էր նաև «Ծառուկյան» խմբակցությունը: Ծեծկռտուքի պատճառն, ըստ լուրերի, եղել է այն, որ Ս. Բագրատյանն իբր հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին՝ իր քվեարկության համար: «Փաստ»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքեց տարածված լուրերը: