Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող լավագույն մթերքները
LifeՔաղցրակերությունը հաճախ կարող է կործանարար լինել, քանի որ հանգեցնում է ճարպակալման ու շաքարային դիաբետի առաջացմանը: Սակայն կան մթերներ, որոնց օգտագործումը չի վնասում, քանի որ նրանց մեջ պարունակվում է բնական քաղցրություն: Այդ առումով յուրահատուկ է դարչինը, որը կանխում է արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները:
Դդումը հարուստ է ածխաջրերով ու սննդային մանրաթելերով, ինչի հետևանքով այն դանդաղ է մարսվում և կանխում է շաքարի մակարդակի բարձրացումը: Նմանատիպ մթերքների շարքին է դասվում նաև գազարը, որի բարդ ածխաջրերը շատ երկար են յուրացվում:
Մանիոկան նույնպես պարունակում է բնական քաղցրություն և հարուստ է մանրաթելերով, իսկ մեղրախոտը շաքարի մակարդակը կարգավորող բնական քաղցրացուցիչ է, որը բացարձակապես առանց կալորիականության մթերք է:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info