Սպիտակի երկրաշարժ. 7.12.1988... անցավ 29 տարի: Բացառիկ կադրեր և լուսանկարներ 88-ի երկրաշարժից
ՀասարակությունՍպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (Արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Սպիտակ, Լենինական (Գյումրի) և Կիրովական (Վանաձոր) քաղաքները մեծ մարդկային կորուստներ են կրել, ավերվել են բազմաթիվ շենքեր և այլ կառույցներ։ Որոշ մոտակա գյուղեր նույնպես վնասվել են։
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում։
Սեյսմոլոգիական բնութագիրը
- Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե ;
- Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ(φ=40,9N;λ=440, 2E) ;
- Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի ;
- Գյումրիում - 9 բալ
- Վանաձորում - 8-9 բալ
- Ստեփանավանում - 9 բալ
- Երևանում - 6 բալ
- Մագնիտուդը - 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի ;
- Հիպոկենտրոնի խորությունը - մոտ 10 կմ ;
- Գլխավոր ցնցման տևողությունը - մոտ 35-45 վրկ. ;
- Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը - մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը - մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը - 0,7-1‚0 մ։
-
Ավերման գոտու բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ ;
- Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի ;
- Ավերված քաղաքների թիվը - 11
- Ավերված գյուղերի թիվը - 58
- Տուժած քաղաքների թիվը - 21
- Տուժած գյուղերի թիվը - 342
- Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Երկու երկրաշարժի համեմատում[2] Սպիտակի երկրաշարժ Լոմա-Փրիետա երկրաշարժ Թվական դեկտեմբերի 7, 1988 հոկտեմբերի 17, 1989 Ուժգնություն 6.9 7.1 Վայր Հայաստան Հյուսիսային Կալիֆորնիա Մահացածներ >25,000 67 Վիրավորներ 31,000 2,435 Անօթևան մնացածներ 514,000 7,362 Գույքային վնաս Անհայտ ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար Մարդկային կորուստները[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում՝
- Գյումրի - 17000
- Սպիտակ - 4000
- Վանաձոր - 1200
- Ախուրյան - 500
- Ստեփանավան - 125
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Հետևանքները քաղաքաշինության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաշարժի հետևանքով վերանայվեց Հայաստանի սեյսմիկ շրջանացման քարտեզը, նախկին երկու՝ 7 և 8 բալային գոտիների փոխարեն ընդունվեց 1, 2 և 3 գոտիներով քարտեզ, որտեղ սեյսմիկ վտանգը արտահայտված էր ոչ թե բալերով, այլ սպասվելիք երկրաշարժերի մաքսիմում արագացումներով։
- 1 գոտու համար այն 200 սմ/վ2 (մոտավորապես 8 բալ)
- 2 գոտու համար այն 300 սմ/վ2 (մոտավորապես 8,5 բալ)
- 3 գոտու համար այն 400 սմ/վ2 (մոտավորապես 9 բալ)
Օրինակ, Երևանը գտնվում է 3 գոտում, այսինքն կարող է տեղի ունենալ 9 բալ ուժգնության երկրաշարժ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jump up↑ Service, Robert (2003). A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 468–469. ISBN 0-674-01801-X.
- Jump up↑ Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները
- spitakseism.info - Սպիտակի երկրաշարժի 20 ամյակին նվիրված գիտական, հրապարակախոսական, վիճակագրական և այլ նյութերի հավաքածո
- Հայաստանի փրկարար ծառայության ցանցակայք
- Սուրեն Հարությունյանի հոդվածը Սպիտակի երկրաշարժի մասին
- Վահան Ամատունու ',,ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,, հոդվածը' 9-13 դեկտեմբերի 1988 թ.