2017 թվականին շարունակվել է «Երևան» ձուլվածքով նստարանների և փայտե աղբամանների նորոգումը. քաղաքապետարան
Քաղաքականություն2017 թվականին նախատեսվում էր ամբողջապես պլանային նորոգման ենթարկել «Երևան» ձուլվածքով 70 նստարան, փաստացի նորոգվել է 79-ը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տարվա ընթացքում թարմացվել է 162 փայտե աղբաման, ևս 1407-ը նորոգվել է մասնակի: Նստարանների ու աղբամանների վնասելու դեպքեր նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա կամ աշխատանքային ժամերին գործող 011- 51-40-00 թեժ գծի հեռախոսահամարներով: