Ջիգարխանյանը պատմել է առանց կնոջ կյանքի մասին
LifeԱրմեն Ջիգարխանյանը նոր հարցազրույց է տվել, որում պատմել է, թե ինչպես է ապրում վեջերս բաժանվելուց հետո: Այս մասին հայտնում է uznayvse.ru-ն:
Դերասանը նշել է, որ մենակ իրեն շատ ավելի լավ է զգում, քան կնոջ հետ: Իր նախկին կնոջը նա անվանել է անամոթ և հայտնել է, որ անձամբ նրա դեմ հայտարարություն է գրել ոստիկանությունում: 82-ամյա դերասանը նաև նշել է, որ կնոջից բաժանության նախաձեռնողն ինքն է եղել: Ջիգարխանյանը հավելել է, որ մտադիր չէ վերադառնալ իր նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի մոտ, այլ մտադիր է մենակ ապրել: