Մեծ Բրիտանիայի բնակիչը Rolls-Royce Ghost-ը վաճառել է 16 բիթքոինով
LifeՄեծահարուստ բրիտանացին վաճառքի է հանել լյուքս դասի Rolls-Royce Ghost մեքենան, որի շուկայական արժեքը 160.000 դոլար է: Սակայն ուշագրավ է, որ մեքենայի դիմաց տղամարդը նախընտրել է ոչ թե կանխիկ գումար, այլ 16 հատ բիթքոին (թվային արժույթ):
Ըստ բրիտանացու, բիթքոիններն ապահով են, վստահելի և ավելի քան արժեքավոր:
Նշենք, որ վերջերս բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 10.000 դոլարը՝ ռեկորդ սահմանելով թվային արժույթի շուկայում: